LifeStyle Առողջություն

Անմահության խոտաբույս․ Ալոեի 18 օգտակար հատկությունները

 

5165d2de06d00a1db28ede7837cb68a1

Օրգանիզմի թունազերծումը շատ կարևոր է, քանի որ այն օրգանիզմին մաքրվելու և տոքսինների դեմ պայքարելու հնարավորություն է տալիս։ Կան բազմաթիվ բույսեր, որոնք հիանալի միջոց են օրգանիզմը թունազերծելու համար։Այդ բույսերը կարելի է աճեցնել նաև տանը, որոնցից է օրինակ ալոեն։ Ալոեն նվազագույն խնամք է պահանջում, որը կարելի է պահել ննջարանում, քանի որ այն օգնում է ազատվել անքնությունից։

Այս բույսի գելը պարունակում է ավելի քան 240 սննդային և բժշկական միացություններ, ինչպիսիք են A, B1, B2, B3, B6, B12, C, E վիտամինները, ֆոլաթթուն, մագնեզիումը, մանգանը, սելենը, պղինձը, ցինկը, քրոմը, կալիումը, կալցիումը և երկաթը։

Ալոեի հաստ տերևները շատ հեշտությամբ կարելի է կիսել և դուրս բերել նրա հյութը։ Ներկայացնում ենք ալոեի օգտակար հատկությունները։ Ալոեի արտաքին կիրառման 9 օգուտները՝

1. Նվազեցնում է կնճիռները

2. Բուժում է պզուկներն ու էկզեման

3. Օգնում է խոցերի դեպքում

4. Բուժում է վերքերը

5. Թեթևացնում է արևայրուքը

6. Վերականգնում է մազերը և կարող է նվազեցնել ճաղատությունը

7. Խոնավեցնում է մաշկը

8. Նվազեցնում է մոծակի խայթոցի քորը

9. Անցկացնում է քերծվածքները։

Ալոեի ներքին կիրառման 9 օգուտները՝

1. Կարգավորում է արյան շաքարը

2. Ամրացնում է սիրտը

3. Խթանում է միզուղիների առողջությունը

4. Օգնում է մարսողությանը

5. Օգնում է ստամոքսի խանգարումների դեպքում

6. Բարելավում է լնդերի առողջությունը

7. Ամրացնում է իմունային համակարգը

8. Օգնում է քաղցկեղով հիվանդությունների դեպքում

9. Նվազեցնում է բորբոքումները։

Ինչպես պատրաստել թունազերծող հյութ Անհրաժեշտ բաղադրիչները՝

• Ալոեի 1 տերև

• 1 նարինջ

• 1 բաժակ ջուր։

Ալոեի տերևից քամել հյութը՝ մոտ 2 ճաշի գդալ, ավելացնել նարնջի հյութն ու ջուրը։ Որպեսզի բաղադրիչները լավ խառնվեն կարելի է հարել բլենդերով և խմել։

Զգուշացում

Օրական կարելի է օգտագործել ընդամենը 2 ճաշի գդալ ալոեի հյութ։ Այն խորհուրդ չի տրվում հղի կանանց և կերակրող մայրերին։ Եթե օգտագործում եք դեղամիջոցներ, ապա խորհրդակցեք բժշկի հետ։

 

Աղբյուրը՝lorinews.am


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing