«Անմեղ» Քոչարյանի լեգենդը

53

Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում 10 տարի զբաղված է եղել կոռուպցիոն տոտալ մեխանիզմների ստեղծմամբ․ պատահական չէ, որ դատարկ գրպանով Արցախից Հայաստան եկած նախկին պարտկոմը պաշտոնավարման ավարտին ուներ արդեն չորս միլիարդ դոլարի կարողություն, եթե հավատանք միջազգային, այդ թվում՝ ռուսական, հեղինակավոր պարբերականների տեղեկատվությանը։

Հիմա այս մարդու համար դժվար չէ էլիտար փաստաբանների թիմ պահել կամ մեդիա ռեսուրսներն օգտագործել՝ ագրեսիվ քարոզչություն ու հակաքարոզչություն իրականացնելու համար։ Եթե ավելի անկեղծ լինենք, Քոչարյանը նույնիսկ փողերը «քամուն» չի տալիս՝ ներդնում է իր քաղաքական գործունեության վրա, որովհետև Մարտի 1-ի գործը նա ակնհայտ քաղաքականացնում է՝ դարձնելով բաժանարար գիծ ու իրեն էլ՝ ներքաղաքական հակամարտ բևեռի առաջնորդ։

Էլիտար փաստաբանները գրեթե օնլայն ռեժիմով լրատվամիջոցների հետ կապի մեջ են ու առանց հոգնելու պնդում են, որ իր իրենց նույնքան էլիտար հաճախորդն անմեղ է, այլ խոքսով՝ քաղաքական վենդետայի ու հետապնդման է ենթարկվում։

Հենց այս համատեքստում ուզում ենք մի փոքր քննադատական հայացք նետել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի՝ օրեր առաջ տված հարցազրույցին։

Խաչատրյանն ասում էր՝ 0038 հրամանի մյուս մասերը չենք հրապարակում ու դա Քոչարյանի շահերից էլ է բխում: Առնվազն անհասկանալի մոտեցում է․ կարծում ենք՝ Քոչարյանը նման հումանիստական վերաբերմունքի արժանի չէ՝ առնվազն այն պատճառով, որ նրա փաստաբանները շարունակ պնդում են նրա անմեղությունը՝ մշտապես կասկածի տակ դնելով ՀՔԾ պրոֆեսիոնալիզմը, շատ դեպքերում՝ ծաղրելով այս կառույցին ու նրա ղեկավարին՝ ինչպես երեկվա ասուլիսում դա արեց փաստաբան Ռուբեն Սահակյանը։

Նախաքննության նյութերը չեն կարող հրապարակվել երկու պատճառով․ եթե դա չի բխում նախաքննության շահերից կամ, եթե դրանց հրապարակումը կարող է խնդիրներ հարուցել ազգային անվտանգության տեսանկյունից։ Հիմա 0038 հրամանը գաղտնազերծվել է մասամբ ու արդեն ակնհայտ է, որ 2008-ի մարտի 1-ին բանակն օգտագործվել է ներքաղաքական նպատակներով, կարճ ասած՝ Ռոբերտ Քոչարյանն իրականում գործողություն է կատարել երկրի սահմանադրական կարգի դեմ։

Սակայն նույնիսկ այդ բացահայտումից հետո Քոչարյանի փաստաբանական խումբը ավելի բարձրաձայն է պնդում, որ երկրորդ նախագահն անմեղ է, ավելին՝ նրան սատարող ուժերը, մասնավորապես՝ երեկ ՀՅԴ-ն, հերթական անգամ բարձրաձայնեցին սելեկտիվ արդարադատության մասին։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache