Լրահոս

Անսպասելի իրավիճակ Կարեն Կարապետյանի կառավարության համար

 

arm147835089488

lragir.am — Ժամանակ թերթը գրում է, որ ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանը՝ ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանի փեսան, արդեն երկրորդ առանձնատունն է գնել ԱՄՆ-ում: Արթուր Գեւորգյանը միակը չէ, մամուլում վերջին շրջանում պարբերաբար տեղեկություններ են հրապարակվում, ըստ որի Հայաստանի իշխող համակարգի շատ ներկայացուցիչներ տներ, այլ անշարժ գույք են ձեռք բերում ԱՄՆ-ում ու Եվրոպայում:

 

Նրանցից շատերը նաեւ բիզնեսներ ունեն ԱՄՆ-ում ու Եվրոպայում:Թվում է ամեն ինչ կարգին է՝ մարդիկ փող ունեն եւ կարող են այդ փողը ծախսել ինչպես կամենան եւ որտեղ կամենան: Ընդ որում, դատելով այդ հրապարակումներից, որոնք անկասկած իրականության մի փոքր մասն են, գործ ունենք հայաստանյան մասշտաբներով բավական մեծ գումարների հետ:Սակայն իրավիճակը խնդրահարույց է մի շարք հանգամանքներ հաշվի առնելով:

Նախ, նման մարդիկ սովորաբար իշխող համակարգի ներկայացուցիչներ են, որովհետեւ հակառակ պարագայում Հայաստանում գրեթե անհնար է հարստանալ, հաշվի առնելով տնտեսա-քաղաքական համակարգի բնույթն ու կառուցվածքը:Հաշվի առնելով նաեւ Հայաստանի ներկայիս սոցիալ-տնտեսական իրավիճակը եւ սոցիալական բեւեռացվածության մակարդակը, պարզ է դառնում, թե ինչ ծագումնաբանություն ունի այդ կապիտալը:Հաջորդ հանգամանքն այն է, որ այդ փողը Հայաստանում փաստացի «հեռանկար» չունի, այն ավելի նպատակահարմար է դուրս տանել երկրից ու ներդրումներ կատարել այնտեղ, որտեղ ապահով է եւ կայուն միջավայր: Ըստ տարբեր տեղեկությունների, Հայաստանից դուրս է բերվել 7-12 միլիարդ դոլար:Այս հանգամանքը կարեւոր է դառնում նոր կառավարության՝ երկրում ներդրումներ ներգրավելու հայտարարությունների ֆոնին:

Հայաստանում փող շատ կա, բայց այդ փողը գտնվում է իշխող համակարգի ներկայացուցիչների ձեռքին, որոնք ներդրումներ չեն կատարում երկրում:
Պատճառներից մեկն էլ այն է, որ տնտեսությունն ունի հստակ քվոտավորված կառուցվածք, որի հիմքը արագ գերշահութաբերությունն է, եւ առաջանում է փողի «ավելցուկ», որն արդեն չի տեղավորվում քվոտաների շրջանակում: Իսկ քվոտավորված տնտեսության տրամաբանությունը բացառում է նոր ոլորտներում երկարաժամկետ ներդրումները, «հավելյալ արժեքի» ստեղծումը: Դա հակացուցված է իշխող համակարգին բազմաթիվ պատճառներով:Ինչ է ստացվում՝ իշխող տնտեսա-քաղաքական համակարգը ներդրումներ չի կատարում ու կապիտալը դուրս է հանում երկրից, իսկ կառավարությունը արտերկրացիներին կոչ է անում ներդրումներ կատարել:Կարեն Կարապետյանի կառավարությունը կկոտրի՞ այս կառուցվածքը, թե՞ «հավելյալ արժեքի» ստեղծումը, որը որպես ելք է նշել
Կարեն Կարապետյանը, ենթադրում է դրա շրջանցումը այլ ներդրողների միջոցով:
Առայժմ կարծես թե փորձ է արվում գնալ երկրորդ ճանապարհով, սակայն առաջացել է անսպասելի իրավիճակ՝ պարզ է դարձել, որ այդ փորձն, այնուամենայնիվ, կարող է հաջողություն ունենալ միայն գործող կառուցվածքը փոխելու դեպքում՝ բնականաբար դրանից բխող հետեւանքներով:Եվ եվս մեկ կարեւոր հանգամանք: Դժվար է հիշել մի դեպք, երբ հայաստանցի բիզնեսմեն-պաշտոնյաներն ու պատգամավորները անշարժ գույք գնեն Ռուսաստանում, օրինակ ռուսական գլուբինկայի զարմանահրաշ քաղաքներում: Փաստորեն, համակարգը երկիրը հանձնում է Ռուսաստանին, ինքը «տեղափոխվում» ԱՄՆ ու Եվրոպա: Այնտեղ ավելի՞ լավ է, հանգիստ ու ապահո՞վ:

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

armhing