«Անտառի մաֆիան» չի հանձնվում

0

Տավուշում հերթական հարձակումն է տեղի ունեցել «Պանտեռա Սիքյուրիթի» պահնորդական ընկերության հենակետի վրա: Այս անգամ հարձակվել են «Պարզ Լիճ» հենակետի վրա: Ընկերությունը տեղեկացրել է, որ հաձակվողները եղել են երկու մեքենայով, խմբով անսթափ մարդիկ շրջապատել են հենակետը և ծեծի ենթարկել ծառայությունն իրականացնող պահնորդներին՝ պահանջելով լքել իրենց «իրենց տարածքը»։

Նմանօրինակ հարձակում «Պանտեռա Սիքյուրիթիի» աշխատակիցների վրա Տավուշի մարզում տեղի էր ունեցել նաև հոկտեմբերի 13-ին, երբ մի խումբ անձինք հարձակվել էին «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Շամախյան տեղամասում տեղակայված պահնորդական ծառայություն իրականացնող երկու աշխատակիցների վրա, հրկիզել ընկերության հսկիչ անցագրային հենակետ հանդիսացող վագոն-տնակը և դիմել փախուստի:Այս զարգացումները տեղի են ունենում այն համատեքստում, որ խստացվել է Տավուշի անտառներից փայտ դուրս բերելու գործընթացը: Հիշեցնենք, խստացումների դեմ տավուշցիները վերջին ամիսներին բողոքի ակցիաների շարք արեցին՝ պահանջելով, որպեսզի իրենց թույլ տան անտառից անարգել փայտ դուրս բերել:

Դեռևս այն ժամանակ տեղեկություն եղավ, որ գյուղացիներին բողոքի է հրահրում փայտի բիզնեսի «մաֆիան»:Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ևս հայտարարել էր, որ անտառաագողերի դեմ ակտիվ պայքար են մղելու և որ այդ ակցիաները հրահրում են մի խումբ մարդիկ՝ օգտագործելով բնակիչների առանձին դեպքերում սոցիալ-տնտեսական վատ պայմանները:Տավուշցիների բողոքի ակցիաներից հետո բնապահպանության նախարարությունը Դիլիջան ազգային պարկի հսկողությունը հանձնել էր «Պանտերա սիքյուրիթի» ընկերությանը, որը պարտավորվելէ իր 50 աշխատակիցների ու տեսախցիկների միջոցով պայքարել անտառագողերի դեմ:Ընկերության վրա հարձակումները ցույց են տալիս, որ անատառագողերի «մաֆիան» չի ուզում հանձնվել:

Դժվար թե մարզի հասարակ գյուղացիները նման հարձակումներ նախաձեռնեն, հատկապես որ նրանց համար անտառից վառելափայտ տանելու արգելքի հարց դրված չէ: Այդ մասին վերջերս ասել էր նաև բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:«Որևէ գյուղացի երբևէ որևէ խնդիր չի ունեցել անտառից իր կարիքների համար վառելափայտ դուրս բերելու հարցով: Այն անձինք, ովքեր փորձում են օգտագործել այս առիթը և կազմակերպված ձևով մարդկանց հանել փողոց ու մղել հակաօրինական գործողությունների, հենց այդ մարդկանց դեմ պետք է պայքարենք», ասել էր նախարարը:



Загрузка...