Լրահոս

«Անխուսափելի պատժի» սինդրոմը. Հայաստանի կորցրած կարեւոր տարածքը

 

Ռուսական ազդեցության գոտուց Հայաստանի դուրս գալու վերաբերյալ խոսակցությունների աշխուժացման փուլում, որ լինում է այս կամ այն առիթով, տարածված այսպես ասած հակափաստարկներից է այն, որ դա կարող է հանգեցնել տարածքային կորստի: Այդ «հակափաստարկն» էլ հիմնավորվում է Ուկրաինայի եւ Վրաստանի օրինակով:
Օրինակները թվում են «երկաթյա»` թե Ուկրաինան, թե Վրաստանն ունեն տարածքային կորուստ, ինչը Ռուսաստանի հետ կոնֆլիկտի հետեւանք է, առնվազն առերեւույթ: Իսկ ռուսական ազդեցության գոտուց դուրս գալը ենթադրում է անխուսափելի կոնֆլիկտ Ռուսաստանի հետ:
Բայց, արդյոք այդ կոնֆլիկտն անխուսափելի է: Իսկ հնարավոր չէ՞ հասնել իրավիճակի, երբ իրատեսական կլինի ռուսական ազդեցության գոտուց առանց Ռուսաստանի հետ կոնֆլիկտի դուրս գալը: Առաջին հայացքից թվում է, թե դա անհնար է, քանի որ Ռուսաստանին այլ բան չի հետաքրքրում, քան որքան հնարավոր է մեծ ազդեցություն, առավել եւս, երբ խոսքը վերաբերում է նրա համար կենսական շահի տարածք դիտվող Կովկասին, որտեղ ազդեցության հիմքը Հայաստանն է:
Բայց, այդ դեպքում չի կարող խոսք լինել ոչ միայն ազդեցության գոտուց դուրս գալու, այլ ընդհանրապես անկախության, ինքնիշխանության, հայկական պետականության եւ այլնի մասին: Խոսքն ընդամենը կլինի դատապարտվածության մասին՝ եւ վերջ:
Հետեւաբար խնդիրն այստեղ է, Հայաստանում, գիտակցության մեջ: Եթե Հայաստանում իշխում է Ռուսաստանի անխուսափելի պատժի գիտակցությունը, ապա դա ինքնին արդեն պատիժ է՝ այլ պատժի կարիք պարզապես չկա: Միեւնույն ժամանակ, չկա նաեւ հայկական պետականության կարիք եւ անկախության, պետության, բանակի եւ այլնի մասին խոսակցությունն այդ դեպքում տողատակում ունի ընդամենը մեկ իմաստ՝ այդ ամենը կա այնքան, որքան թույլ է տալիս Ռուսաստանը:
Հետեւաբար, Հայաստանը ռուսական ազդեցության գոտուց դուրս բերելու համար նախ պետք է Հայաստանի հանրությանը դուրս բերել Ռուսաստանի անբեկանելի եւ անխուսափելի պատժի գիտակցության ազդեցության գոտուց, որպեսզի Ռուսաստանը դիտվի ոչ թե «միակը»՝ անկախ, թե որ հարցում, այլ մի շարք տարբերակներից եւ սուբյեկտներից մեկը, որի հետ հարաբերության աստիճանն ընտրվում է երկկողմ փոխադարձ եւ գործընկերային համաձայնության չափով, ոչ թե «անխուսափելի պատժի» գիտակցումով պարտադրվածության:
Իսկ այդ գիտակցումից դուրս գալու համար հարկավոր է, որպեսզի երեւույթներն ու գործընթացները ենթարկվեն կարծրատիպերից, «ունիվերսալությունից» հնարավորինս զերծ վերլուծության եւ մեկնաբանության, որոնց շնորհիվ է նաեւ ձեւավորվում հանրային կարծիքն ու գիտակցությունը:
Ցանկացած պետության դրվագ առանձին է, եւ համեմատության ենթակա չեն անգամ Վրաստանն ու Ուկրաինան, ուր մնաց դրանց համեմատությունը Հայաստանի հետ:
Ուկրաինան կորցրել է Արեւելյան տարածքը եւ Ղրիմը: Դրանք անցել են Ռուսաստանին: Եթե համեմատում ենք իրավիճակը Հայաստանի հետ եւ այդ համեմատության հիմքով ազդարարում, թե ռուսական ազդեցության գոտուց դուրս գալը հղի է նաեւ մեզ համար կորստով, ապա Հայաստանի ո՞ր տարածքի կորուստն ենք նկատի ունենում, եւ ու՞մ պետք է անցնի այդ տարածքը:
Ուկրաինայի տարածքը անցել է Ռուսաստանին: Հայաստանի ո՞ր տարածքը պետք է անցներ Ռուսաստանին: Արցախը, թերեւս կհայտարարեն «անխուսափելի պատժի» տեսության կրողները: Այսինքն, տեսությունը ենթադրում է, որ Ռուսաստանը Հայաստանին պատժելու համար կամ բախում կհրահրի Արցախում եւ Հայաստանը կորուստ կունենա, կամ չի պաշտպանի Հայաստանն, ու Հայաստանը կորուստ կունենա:
Այսինքն, դա ենթարում է, որ Ռուսաստանը թույլ կտա, որպեսզի Ադրբեջանը վերցնի Արցախը եւ այդպիսով կպատժվի ռուսական ազդեցության գոտուց դուրս գալ ցանկացող Հայաստանը: Թվում է, կրկին, որ երկաթյա տրամաբանություն է: Բայց, արդյոք Ռուսաստանն առաջին հերթին ինքն իրեն չի պատժում, երբ Հայաստանին պատժելու համար Ադրբեջանին թույլ է տալիս վերցնել Արցախը կամ մի մեծ կտոր Արցախից:
Ռուսաստանի խնդիրը հակառակն է՝ ամրանալ արցախյան գոտում ռազմական ներկայությամբ: Եվ այստեղ է նաեւ Բաքվի խնդիրը, եւ Բաքուն էլ հստակ պատկերացնում է, որ տեւական ռազական մասշտաբային բախումը չի բերելու հաջողության, այլ ընդամենը արցախյան գոտում ռուսական ռազմական ներկայության: Հենց այդ պատճառով նաեւ Բաքուն ապրիլյան բլից-կրիգի տապալումից հետո շտապեց հրադադարի համաձայնության: Եվ այստեղ, որքան էլ տարօրինակ չհնչի, համընկնում են Հայաստանի եւ Ադրբեջանի շահը՝ առնվազն արցախյան գոտում ռուսական ռազմական ներկայություն թույլ չտալու առումով:
Իսկ այդ ներկայության խնդիրը Մոսկվայի համար ամենեւին կապակցված չէ Հայաստանի ռուսական ազդեցության գոտում լինել-չլինելու հետ, եւ ապրիլի պատերազմը հենց դրա վկայությունն էր: Հայաստանը հրաժարվել էր Եվրասոցացումից եւ մտել ԵՏՄ, բայց Մոսկվան բավարար ջանք չգործադրեց Ադրբեջանին պատերազմից հետ պահելու համար: Ընդ որում, այդ ակնարկը Սերժ Սարգսյանն արել է երկու անգամ՝ թե ապրիլի 22-ին Երեւանում ընդունելով Լավրովին, թե 2017 թվականի մարտին Մոսկվա այցի շրջանակում ելույթ ունենալով ՄԳԻՄՕ-ում:
Թեեւ, Սերժ Սարգսյանն անկասկած դա գիտեր նաեւ սեպտեմբերի 3-ի շրջադարձից առաջ, պարզապես շրջադարձը նա կատարում էր ոչ թե Արցախում խնդիր չունենալու, այլ Հայաստանում իշխանությունը չկորցնելու համար: Որովհետեւ նա լավ պատկերացնում էր, որ Արցախում խնդիր ունենալու է վաղ թե ուշ, անկախ ԵՏՄ մուտքից, որովհետեւ Արցախը Ռուսաստանի համար այլ «օպերա» է՝ ԵՏՄ-ից ավելի խորը «օպերա»:
Ըստ այդմ, ապրիլի պատերազմն էլ ցույց տվեց, որ բացարձակապես ունիվերսալ չեն Վրաստանի, Ուկրաինայի եւ Հայաստանի օրինակները: Դա ամենեւին չի նշանակում, որ Հայաստանը կարող է հանգիստ ընթանալ նույն ճանապար


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing