LifeStyle Հայտնիներ

Անժելա Սարգսյանը` դստեր հետ միեւնույն ֆիլմում նկարահանվելու եւ իր հերոսուհու մասին

 

32255

  news.am— Դերասանուհի Անժելա Սարգսյանին շուտով կտեսնենք նոր ֆիլմում: Ռեժիսոր Սեւակ Մանգուշյանի «Լիճը»/The Lake ֆիլմում դերասանուհին հանդես կգա նոր եւ մի փոքր անսովոր կերպարով.

«Այս ֆիլմը ռեժիսորի դիպլոմային աշխատանքն էր, որի համար նա ստացել է գերազանց գնահատական: Այն նկարահանվել է երկու տարբերակով. Մեկը տեւում է 22 րոպե, իսկ այն, որը պետք է ներկայացվի կինոփառատոններին, 40 րոպեանոց կինոնկար է»,-ասում է Անժելան, որը ֆիլմում մարմնավորում է գլխավոր հերոսուհուն.

«Ֆիլմում հենց դերասանուհու եմ մարմնավորում, սակայն իմ հերոսուհին դրամայով հարուստ կերպար է. նրա կյանքում դժբախտությունները շատ են, մի շարք կորուստներ է կրում: Կորցնում է կարիերան, երեխային…չեմ ուզում այլ մանրամասներ էլ հաղորդել, պարզապես կասեմ, որ մեծ սիրով եմ կերտել այս դերը, քանի որ նրա մեջ այնքան շատ ասելիք կա: Դերասաններն այսպիսի դերերով են կարողանում իրենց ցույց տալ:

Ուզում եմ առանձնացնել նաեւ խաղընկերոջս` Մխիթար Ավետիսյանին: Լավ խաղընկերոջ պարագայում է, որ դերասանն էլ ավելի լավ է կերտում իր կերպարը»:

Անժելայի համար ֆիլմն առանձնահատուկ է նաեւ նրանով, որ այնտեղ իր կողքին նկարահանվել է դուստրը` Եվան:

«Աղջիկս մարմնավորում է հենց իմ դստերը, որին ֆիլմում իմ հերոսուհն կորցնում է: Հետաքրքիր է` Եվան շատ է ցանկանում նկարահանվել կատակերգություններում, սակայն մինչ օրս նկարահանված ֆիլմերում նրան միշտ դրամատիկ դերեր են առաջարկել…»:

Դերասանուհին, սակայն, դժվարացավ նշել, թե երբ կկայանա ֆիլմի պրեմիերան.

«Ֆիլմը նախատեսված է մի շարք փառատոնների ներկայացվելու համար, միայն դրանից հետո այն կցուցադրվի հանրությանը»:

Ի դեպ, Անժելա Սարգսյանի համար ամառը եւս բավականին հագեցած է լինելու: Հուլիսին դերասանուհին կսկսի իր ակտիվ նկարահանումները հեռուստասերիլներում, այդ պատճառով էլ իր իսկ խոսքով` այս շրջանում պատրաստվում է մի լավ հանգստանալ, որպեսզի առաջիկայում իր երկրպագուներին ներկայանա նոր դերերով եւ կերպարներով:

13472205_624244001074934_1976060637_n 13479540_624244011074933_92055385_n 13479631_624243984408269_1979980800_n 13479865_624243997741601_1889571897_n 13480204_624243967741604_1496512520_n

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing