good-banner
Լրահոս

Ապագա ընտրակաշառքների գները հասնելու են ընդհուպ մինչև 100 ԱՄՆ դոլարի

 

dolar

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

 

«Պարբերաբար ահազանգեր ենք ստանում այն մասին, որ իշխող կուսակցությունը արդեն սկսել է ակտիվորեն  նախապատրաստվել կեղծիքներին։

Ռեյտինգային ընտրակարգով  առաջադրվող  պոտենցիալ  թեկնածուներն  ու նրանց  թիմերի  ներկայացուցիչները  սկսել են  մարդկանց  տուն այցելել՝ ՀՀԿ-ական թեկնածուների  օգտին  քվեարկելու դեպքում  խոստանալով գումար տալ։ Նշենք, որ ապագա  ընտրակաշառքների գները  հասնելու են ընդհուպ մինչև 100 ԱՄՆ դոլարի։

Բայց որպեսզի ՀՀԿ-ականները վստահ լինեն, որ իրենց են ընտրել, տրված գումարը չի կորել, իրենց շտաբի  անդամներին հրահանգել են  ցուցակագրված  մարդկանց բացատրել, որ քվեարկության օրը պետք է  ընտրական տեղամասերից  իրենց հետ դուրս հանեն մնացած, չքվեարկված քվեաթերթիկների խուրձը։

Իրավիճակի շուրջ մեկնաբանությունների համար  դիմել ենք ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի  նախագահ Հովհաննես  Սահակյանին, ով ասել է. «Երբ որ հստակություն լինի, որ այդ քաղաքացիները կասեն՝ իրենց ովքեր են ասել, որ պետք է հանեք, այն ժամանակ կփորձենք պարզաբանել»։ Նա նաև պնդել է. «Այդ մեխանիզմը, որը դուք փորձում եք քննարկման  առարկա դարձնել, չաշխատող  մեխանիզմ է  վերահսկողության առումով, և կարծում եմ՝ այստեղ որևէ խնդիր չկա»»։

Загрузка...
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

dialogue.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing