Լրահոս

Ապարանյան կլանը թուլացել է. ի՞նչ է անելու Գարեգին Բ-ն

 

Վեցերորդ գումարման Ազգային Ժողովը բավականին մաքրազարդված կլինի ոչ միայն օդիոզներից, այլ նաեւ ներհայաստանյան կլաններից, թեեւ այնպես էլ չէ, որ նոր խորհրդարանում տեղայինիշխանիկներն ու կլանները ներկայացված չեն լինի:

Արդեն իսկ հայտնի է, որ նոր ԱԺ-ում տեղ չեն ունենա այսպես ասած ապարանյան կլանի ներկայացուցիչները. Նոր խորհրդարանում չկա ոչ Վրեժ Մարկոսյանը, ոչ Լյովա Խաչատրյանը, ոչ մյուսները: Իհարկե ապարանցի ազդեցիկ դեմքերից Սամվել Ալեքսանյանը անցել է Ազգային Ժողով, սակայն նա ապարանյան կլանի ներկայացուցիչ չէ ու իր հաջողություններով բոլորովին այլ մարդկանց է պարտական: Առհասարակ ասում են, որ ապարանյան կլանի “կնքահայրերն” են` Աղվան Հովսեփյանը եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:

Դեռ տարիներ առաջ, երբ Աղվան Հովսեփյանը դուրս եկավ Գլխավոր դատախազի պաշտոնից եւ հայտնի չէր թե այլ պաշտոն կստանա թե ոչ, համառորեն շրջանառվեցին լուրեր, որ Գարեգին Բ-ն անձամբ է խնդրել որպեսզի Աղվան Հովսեփյանին “բան ասող չլինի” ու հայտարարել է բարձրաստիճան եկեղեցականների նեղ շրջանակում, որ քանի ինքը գահի վրա է, Աղվան Հովսեփյանը պետք է լինի պաշտոնի:

Այժմ, երբ արդեն հայտնի են դառնում թե ով է գնալու պատգամավոր, ակամա հարց է առաջանում, իսկ Գարեգին Բ-ն ոնց է կուլ տալու այն, որ իր հարազատ “ապարանյան կլանը” ներկայացված չի լինելու ԱԺ-ում:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing