Լրահոս Կրեատիվ

Apple-ը նախագծում է մեքենա

 

203

nout.am-ը գրում է.Վերջին ասեկոսեները և տեղեկությունները վկայում են, որ iCar-ի մոդելավորումը արդեն իսկ աշխատանքային փուլում է:

Apple Car-ի հեռանկարը միակ բանն է, որ ավելի է հուզում geek-երին (և դարձնում ավանդական ավտո-արդյունաբերությունը ավելի մտահոգ) քան վերջին Tesla-ի մեքենան կամ software update-ը։ Ամիսներ տևած լռությունից հետո, Apple Car-ի մասին լուրը տարածվեց մեծ ուժգնությամբ անցյալ շաբաթ։ Գերմանական թերթերից մեկում նշվում է Apple Car-ի գաղտնի լաբորատորիայի գոյության մասին:

Motor Trend-ը իր հոդվածում միախառնելով փաստերն ու կարծիքները, ըստ սպեկուլյատիվ էսքիզների մեզ պատկերացում է տալիս, թե ինչ տեսք կարող է ունենալ ապագա iCar-ը: (Հուսով ենք, որ այն, ըստ էության, չի նմանվի Մինիվենին):  Մինչդեռ  շարունակվում են խոսակցությունները iCar-ի մասին, Apple-ը ակտիվորեն համագործակցում է Կալիֆորնիայի՝ ինքնավար ավտոմեքենաների թեստավորման դեպարտամենտի հետ իսկ գլխավոր ղեկավարները՝ Ջոնի Ive և Մարկ Newson փորձարկում են տվյալ մեքանան։

Վերջին մի քանի տարիների ընթացքում Apple-ը կուտակել է ավտոմոբիլային տաղանդների մի բանակ, մասնավորապես Tesla-ից։ Երեքշաբթի օրը Electreck կայքը հաղորդել է, որ Apple-ը իր թիմ է ներգրավել նաև Քրիս Porritt-ին։ Վերջինս Tesla  ընկերության փոխնախագահն է, որը օգնել է նախագծել S, X, և 3 մոդելներ, իսկ ավելի վաղ իր ներդրումն է ունեցել նաև Aston Martin-ի DB9 և One-77 supercar-ի զարգացման գործում։

Գաղտնի լաբարատորիան Բեռլինում

Մինչ նկարիչները էսքիզներ են անում գերմանական թերթերից մեկը՝ Frankfurter Allgemeine Zeitung (FaZ), զեկուցում է, որ Բեռլինում կառուցվել է գաղտնի լաբորատորիա, ինչը հաստատում, որ iCar-ը աշխատանքային պրոցեսում է։

Ըստ FAZ –ի աղբյուրների՝ Apple-ը արդեն իրար գլխի է հավաքել 20 առաջադեմ մտածողների, որոնք առաջնակարգ են Գերմանական automotive ինդուստրիայում, որպեսզի հիմնեն Apple lab-ը։ Հայտնի է նաև, որ աշխատակիցները engineering, software, hardware, and sales բնագավառներից են և համեմատաբար երիտասարդ մասնագետներ, որոնք նվաճումներ չեն ունեցել իրենց նախորդ աշխատավայրերում։

FaZ-ի պատմությունը բացահայտում  է նաև, որ արդեն իսկ գոյություն ունեն կոնկրետ ծրագրեր, թե երբ և ինչպես է iCar-ը ներկայացվելու գերմանական շուկայում, և ավելացրել, որ Apple Car-ը հասանելի կլինի որպես մեքենա 2019 կամ 2020 թ. ինչպես DriveNow-ի կողմից BMW և Sixt նմանատիպ մոդելները։

Ի հակառակ իր նախորդ զեկույցների  ինքնակառավարվող Apple մեքենայի մասին, FaZ նշել է, որ iCar-ը մասնակիորեն է ավտոմատացված  կամ ամբողջովին չի վերահսկվում համակարգչի կողմից։ Հետագայում նաև ավելացրել է, որ ինքնավար մեքենայի հնարավորությունները հնարավոր է ներառվեն ապագայում: Ըստ FaZ-ի, առավել աչքի ընկնող նշանը, որ Apple-ը պատրաստվում է կառուցել մեքենա, այն է, որ Apple-ը սկսել է աշխատել Magna Կանադական ընկերության հետ, որը մեքենայի մասեր մատակարարող և տրանսպորտային միջոցներ արտադրող է։

Ավելի քան մեկ տասնամյակ է ինչ iCar-ի կոնցեպտը դարձել է շարունակական հիացմունքի աղբյուր թե՛ ավտոմոբիլային, թե՛ տեխնոլոգիական լրատվամիջոցների շրջանակներում (ինչպես նաև Apple բրենդի երկրպագուների մոտ), սակայն ըստ վերջին տեղեկությունների, արդեն պարզ է, որ Cupertino ունի ավտոմոբիլային ծրագրեր, որոնք ընդլանվում են դեպի CarPlay ինֆորմացիայի և զվարճության /infotainment/ հարթակ։ Մեզ պարզապես մնում է մեկ բան՝  սպասել …

apple-car-300x169                 Apple-Car-WANT-300x169



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing