Լրահոս Խճանկար Տեխնոլոգիաներ

Apple-ի ականջակալները գրեթե առանց գլխի էին թողնելու 16-ամյա տղային

 

585c01ae7a6ed

Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում օրերս աննախադեպ դեպք է տեղի ունեցել:

16-ամյա մոտոցիկլավարը լրջորեն տուժել է անհաջող ցատկի հետևանքով:

Բարեբախտաբար, երիտասարդի ծնողները մոտակայքում են եղել:

Նրանք կարողացել են տղային առաջին օգնություն ցույց տալ և անմիջապես բժիշկ են կանչել:

Դեպքի վայր ժամանած բժիշկները պատրաստ են եղել գործնականում ամեն ինչի:

Բայց այդ տեսարանից հետո նույնիսկ փորձառու վիրաբույժները շոկի մեջ են եղել:

585c01aea46e0

Ամեն ինչ սկսվել է մոտոցիկլով անհաջող թռիչքից հետո:

16-ամյա Բրեդլին վարել է իր ծնողների ֆերմայում, բայց չի մնացել մոտոցիկլի վրա:

Նա ուղիղ նետվել է փշալարով ցանկապատի վրայով:

Հարվածի հետևանքով կոտրվել է երիտասարդի կոճը, իսկ փշերը խորը մտել են որովայնը:

Բայց ահա կոկորդի վրայի վերքի պատճառը բժիշկներին սկզբից անհայտ է եղել:

585c01aeddd81

Միայն հետո է պարզվել, որ iPhone-ի ականջակալները քիչ է մնացել՝ գլխատեին Բրեդլիին:

Բանն այն է, որ հեռախոսը եղել է երիտասարդի գրպանում, իսկ ականջակալները դրել է սաղավարտի տակից:

Հզոր նետման հետևանքով մետաղալարերը խորը մտել են Բրեդլիի պարանոցը:

Եթե մետաղալարերը քիչ ավելի խորը մտնեին, երիտասարդը չէր ապրի մինչև բժիշկների տեղ հասնելը:

Երիտասարդի օրգանիզմը լիովին կվերականգնվի կես տարուց ոչ շուտ:

585c01af3276c


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing