«Ապրիլ 2016, Բոզի կալգոտկա»

10

Սարգիս Մուրադյան պատկերասրահում հոկտեմբերի 27-ին բացվեց «Ապրիլ 2016, Բոզի կալգոտկա» անունը կրող ցուցահանդեսը: Ինչպես նշված է միջոցառման էջում՝ «Սահմանի այս հատվածն այսպես էլ կոչվում է՝ «բոզի կալգոտկա»:

Այստեղ դաժան մարտեր են եղել. թե հայկական, թե ադրբեջանական կողմերը տվել են մեծաթիվ զոհեր: «Բոզի կալգոտկա»-ն մի տարածք է, որը մշտապես ռմբակոծվում է, մշտապես կրակոցների տակ է: Այնտեղ ընկնողի մոտ չկա պատերազմի մասին մտածելու, այն վերլուծելու կամ պիտակավորելու կարիք, այնտեղ կա միայն գործողություն: Ցուցադրությունը փորձ է ներկայացնելու պատերազմը հենց այդպիսին՝ որպես գործողություն, որը և անցյալում էր, և ներկայում է:

Արարք, որը կա անկախ մեր կամքից կամ գիտակցումից: Աշոտ Ավագյանի նոր նախագիծը, անդրադառնալով ապրիլյան դեպքերին, ներկայացնում է գեղանկարչական աշխատանքներ, դիրքերում արված լուսանկարներ ու այնտեղից գտնված օբյեկտներ: Նրա խնդիրն է ներկայացնել պատերազմն այնպես, ինչպես կա՝ «հնարավորինս քիչ միջամտելով դրան»:

 



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache