Ապրիլի 2-ը ոչ աշխատանքային օր է

0

ՀՀ կառավարությունը հաստատեց որոշման նախագիծը, որով նախատեսվում է 2018 թվականի ապրիլի 2-ի աշխատանքային օրը տեղափոխել ապրիլի 7` շաբաթ օրը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» կառավարության որոշման նախագծի ընդունումը նպատակ ունի հնարավորություն ընձեռել ՀՀ քաղաքացիներին` Սբ Հարության տոնի` ապրիլի 1-ի հաջորդող հիշատակի օրն այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները: Սույն ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածից ու «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածից:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache