Լրահոս

Ապրիլի 24-ը միայն սգո օր չէ. Գագիկ Ծառուկյան

 

«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ՝ Գագիկ Ծառուկյանը, այսօր այցելել էր Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

«Ապրիլի 24-ը միայն սգո օր չէ, ապրիլի 24-ը մեր հայ ժողովրդի համախմբման, միասնության օրն է: Հայ ժողովրդի բարեկամների միասնության օրն է: Իմ կարծիքով՝ հայ ժողովրդի պայքարի, հայ ժողովրդի ապագայի օրն է, որին մենք պետք է կարողանանք հասնել, պետք է կարողանանք  հզորացնել, զարգացնել տնտեսությունը, պետք է կարողանանք մեր ժողովրդին ապահովել բարեկեցիկ կյանքով: Պետք է պայման ու հնարավորություն ստեղծենք, որ ամբողջ աշխարհում սփռված մեր հայրենակիցները հետ վերադառնան իրենց հայրենիք և դա կլինի ամենամեծ հարգանքի տուրքը»,- այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Գագիկ Ծառուկյանը:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing