Լրահոս

Ապրիլին Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը կարող են հեռանալ

 

ԱԺ Ելք դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի հայտարարությանը, որ եթե Ելքը դժգոհ է կառավարությունից, կարող է պահանջել վարչապետ Կարեն Կարապետյանի հրաժարականը:
«Եթե նպատակ կա Կարեն Կարապետյանից ազատվելու, և դա «Ելք» դաշինքի վրա են ուզում գցել, դա չի ստացվի: Դուք, ձեր Կարեն Կարապետյանը, դուք, ձեր բերած մարդը, որով խաբել եք ժողովրդին, 10 հազար դրամներով ձայն եք հավաքել, հիմա էլ ասում եք` մավրն իր գործն արել է, պետք է հեռանա»,- ասաց Մարուքյանը:
Նա հավելեց, որ Աշոտյանի պատվերով չէ, որ ընդդիմությունը պետք է պահանջի որևէ վարչապետի հրաժարական:
«Աշոտյանը խառնել ա ընդդիմություններին: Եթե մի օր եղել ա տենց ընդդիմություն, դա հաստատ «Ելք» դաշինքը չի»,- հավելեց նա:
Մարուքյանը հավելեց, որ ապրիլին Սերժ Սարգսյանի հետ միասին կարող են բոլորով հեռանալ իշխանությունից:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing