Լրահոս

Ապրիլյան պատերազմի շարունակությունը. Ռուսաստանը կապիտուլյացիա է պարտադրում Հայաստանին

 

Կառավարությունը երեկվա նիստում հավանություն է տվել հայ-ռուսական միացյալ զորախումբ ստեղծելու համաձայնագիրը վավերացնելու մասին օրենսդրական նախաձեռնությանը և այն սահմանված կարգով կներկայացնի Ազգային ժողով՝ հաստատման։

Երեկ Ռուսաստանի Դաշնության խորհուրդն արդեն վավերացրել է այս համաձայնագիրը։

Միացյալ զորախմբի թեմային անդրադարձել ենք մի քանի անգամ` արձանագրելով, որ այս նախաձեռնությամբ Ռուսաստանը փորձում է մեծացնել իր վերահսկողությունը Հայաստանի բանակի հանդեպ: Ուշագրավ է, որ այս գաղափարը Մոսկվայում ծնվել է անցած տարվա Ապրիլյան պատերազմից հետո, որով Ռուսաստանն Ադրբեջանի միջոցով փորձում էր հասնել ստատուս քվոյի այնպիսի փոփոխության, որ հակամարտության գոտում կարողանա ապահովել իր ռազմական ներկայությունը: Հենց Հայաստանի բանակը կանխեց այս ծրագիրը, որից հետո Մոսկվայում հղացավ Հայաստանի բանակի դեմ «հարձակում» կազմակերպելու գաղափարը:

Մոսկվայում համոզված են, հր Ադրբեջանին չհաջողվեց կոտրել հայկական զինուժի դիմադրությունը, բայց իրենք կարող են նույնիսկ առանց «կրակոցի» կապիտուլացնել Հայաստանի քաղաքական համակարգը: Մոսկվայում, մեծ հաշվով, չեն սխալվում, որովհետև խորհրդարանական կոալիցիան և «Ծառուկյան» դաշինքը համերաշխ քվեարկությամբ կողմ են քվեարկելու համաձայնագրին: Միակ ինտրիգը պայմանավորված է «Ելք» դաշինքի քվեարկությամբ: Այս քվեարկությունը նույնիսկ «գլխավոր փորձ» է դաշինքի համար, որպեսզի հասարակությունը համոզվի, որ «Ելքն» իսկապես նախաձեռնելու է ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու գործընթացը:

Խնդիրն ունի քաղաքական ահռելի նշանակություն, որովհետև եթե միացյալ զորախմբի ստեղծման համաձայնագիր ես վավերացնում մի երկրի հետ, որը հենց այս պահին սպառազինում է թշնամուդ, ապա լեգիտիմացնում ես նրա գործողությունները, վավերացնում ես սեփական կապիտուլյացիայի ակտը:



Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am