Լրահոս

Ապստամբները չեն հանձնվելու և մարտնչելու են մինչև վերջին փամփուշտը. Անդրիաս Ղուկասյան

 

andreas xukasyan

tert.am – Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է մի խումբ զինված խմբավորման գործողություններին՝ նշելով, որ իր համար անակնկալ էր այսօր վաղ առավոտից սկսված իրադարձությունները:
Քաղաքագետը նշում է, թե ակնհայտ է, որ «ապստամբները չեն հանձնվելու և մարտնչելու են մինչև վերջին փամփուշտը»:
«Ոստիկանության բախումը նրանց հետ ավարտվելու է հարյուրավոր զոհերով: Գտնում եմ, որ անխուսափելի եղբայրասպան բախումը կանխելու համար քաղաքացիները պետք է շտապ հանրահավաք նախաձեռնեն ՀՀ ոստիկանության գլխավոր շենքի մոտ ուժ չգործադրելու և ճգնաժամը բացառապես բանակցային ճանապարհով կարգավորելու պահանջով»,– ասվում է հաղորդագրությունում։



Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am