Լրահոս

Ապստամբների հեռախոսներն արգելափակել են. ՊՊԾ գնդի տարածք 2 ավտոբուս է մտել

 

87039

armtimes.com — Այս գիշեր եւս ոստիկանության Էրեբունիում գտնվող պետական պահպանության գնդի տարածքում, որը կիրակի գիշերը գրավել էին Սասնա ծռեր խմբավորման անդամները, խաղաղ է անցել:

Մեր թղթակիցներին, սակայն, չի հաջողվում կապ հաստատել ապստամբների հետ: Նրանց բոլորի հեռախոսներն արգելափակված են: «Նոր Հայաստան» շարժման անդամ Կարո Եղնուկյանը քիչ առաջ մեզ հետ զրույցում հայտնեց, որ իրեն եւս չի հաջողվում կապ հաստատել ՊՊԾ գնդի տարածքում գտնվող իր ընկերների հետ:

Ավելին, ըստ նրա, այսօր առավոտյան երկու ավտոբուս լիքը զինվորներ կամ ոստիկաններ են մտել ՊՊԾ գնդի տարածք: «Սա պայմանավորվածության խախտում է»,- նշեց Եղնուկյանը: Հարցին, թե արդյո՞ք եղել է նման պայմանավորվածություն ոստիկանների հետ՝ Եղնուկյանը պատասխանեց.

«Պայմանավորվածությունը հետեւյալն է եղել. ԱԱԾ-ն առաջարկներ է արել. հանդիպումը եղել է Ժիրայր Սեֆիլյանի եւ Ալեք Ենիգոմշյանի միջեւ: Ենիգոմշյանը ԱԱԾ-ի միջոցով հանդիպել է Ժիրայր Սեֆիլյանին, հետո հանդիպել է ապստամբներին, փոխանցել է բանակցային տարբեր բաներ, որոշ առաջարկներ են եղել, որոնք ես չգիտեմ ինչ առաջարկներ են, ապստամբները ասել են, որ այս գիշեր իրենք կպատասխանեն այդ առաջարկներին, հետեւաբար այս գիշեր որեւէ շարժ, տեխնիկայի կուտակում չպետք է լիներ: Երեկ որոշակի շարժ արեցին, հետո, երբ մենք ահազանգեցինք՝ կասեցրին շարժը, հիմա էլ հեռախոսները անջատել են, որ էլ չահազանգենք այդ շարժի մասին: Եթե մենք կապ ունենայինք ներսում, այնտեղից իրենք կհաղորդեին շարժի մասին, դրա համար հեռախոսներն արգելափակել են, որպեսզի տեղեկություններ չստանանք»:

Վերջին անգամ երբ եք խոսել ներսում գտնվող անձանց հետ. «Երեկ ուշ գիշերը:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

newhing

newhing