Լրահոս

Արա Բաբլոյանը՝ ԱԺ նախագահ, Էդուարդ Շարմազանովն ու Արփինե Հովհաննիսյանը` փոխնախագահներ

 

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը  ՀՀԿ ԳՄ, ապա Խորհրդի նիստերից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Հանրապետական կուսակցությունը քննարկեց ԱԺ նախագահի, փոխնախագահների, խմբակցության ղեկավարի և հանձնաժողովների նախագահների հարցը։

«ԳՄ նիստի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկեց ԱԺ ղեկավարության թեկնածուների հարցը, որն ընդունեցին ԳՄ-ում, այնուհետև այդ հարցը քննարկվեց Խորհրդում»:

Ըստ այդմ ՝ ԱԺ նախագահի պաշտոնում ՀՀԿ-ն առաջարկել է Առողջապահության նախկին նախարար Արա Բաբլոյանի թեկնածությունը: Նախագահի տեղակալների պաշտոնում կլինեն Արփինե Հովհաննիսյանն ու Էդուարդ Շարմազանովը: Ֆրակցիայի նախագահի պաշտոնում առաջարկվել է Վահրամ Բաղդասարյանը, ֆրակցիայի քարտուղար  է ՝ Գագիկ Մելիքյանը:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

andradardz.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing