Լրահոս

Արա Բաբլոյանը՝ Շառլ Ազնավուրի փոխարեն

 

«Ժամանակ» թերթին հասած տեղեկություններով՝ 93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելուՀայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում։ Հայաստանի համար խիստ կարևոր այդ երկրում դեսպան կնշանակվի ՀՀԿ ցուցակի 4-րդ համարը՝ Արա Բաբլոյանը, ում անունը շրջանառվում էր առողջապահության նոր նախարարի պաշտոնի համար։

Որոշում է կայացվել, որ մասնագիտությամբ վիրաբույժ-ուրոլոգ 70-ամյա Բաբլոյանը պետք է զբաղվի դիվանագիտական աշխատանքով:

Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ ցուցակի առաջին 5 համարները պատգամավորական մանդատ չեն վերցնելու: Վիգեն Սարգսյանն ու Արփինե Հովհաննիսյանը մնալու են գործադիրում: Տարոն Մարգարյանն էլ ցանկանում է ընտրվել քաղաքապետի պաշտոնում:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing