Լրահոս

Արաբ շեյխերը հողատարածքներ են գնել Հայաստանում

 

mjbhgymb%d6%82

hayeli.am —  2014 թվականից  Հայաստանում հիմք է դրվել Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ փոխգործակցությանը: Համագործակցությունն ու փոխադարձ կապերն ընդլայնելու համար վերջերս ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիից Հայաստան են ժամանել 50 արաբ շեյխեր: Նրանք Հայաստանում ձեռք են բերել մոտ 60 հեկտար հողատարածք՝ այգեգործությամբ զբաղվելու և այդ հողերի վրա բնակելի տներ կառուցելու նպատակով: Արաբ շեյխերից յուրաքանչյուրը մոտ 1-1.5 հեկտար հողակտոր է գնել Աշտարակում, Էջմիածնում և Նոր Հաճնում:

Արաբ շայխերին շատ են դուր եկել հայկական դեղձը, ծիրանն ու քաղցրահամ մյուս մրգերը.  դրան նպաստել է նաև Հայաստանի շախմատի հավաքականի փայլուն խաղը:

Նշենք նաև, որ 2017 թվականի մարտին ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիում կայանալու է Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ  գործարար համաժողովը, որտեղ հայ և արաբ գործարարների համար կբացվեն նոր հեռանկարներ:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...