Արագածոտնի մարզում էլեկտրագնացքը բախվել է ոչխարի հոտին. 63 հատ ոչխար սատկել է

2

Մարտի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը, ժամը 10։50-ի սահմաններում «Հարավկովկասյան երկաթուղի» Փակ Բաժնետիրական Ընկերությունից ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել, որ Քարակերտ-Արտենի ավտոճանապարհի 2.799 կմ ՊԿ-5 հատվածում թիվ 1205 էլեկտրագնացքը բախվել է ոչխարի հոտին։

Նույն օրը, ժամը 10։30-ի սահմաններում նշված հատվածում էլեկտրագնացքը բախվել է Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ՝ 33-ամյա Անդրանիկ Բրոյանին պատկանող ոչխարի հոտին, ինչի հետևանքով 63 հատ ոչխար սատկել է։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache