Լրահոս

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում. ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

 

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հուլիսի 7-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում` հուլիսի 7-ի կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 10-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Հուլիսի 8-9-ը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:  Օդի ջերմաստիճանը հուլիսի 7-ին կնվազի 4-5 աստիճանով, այնուհետեւ՝  9-10-ը կբարձրանա 2-3 աստիճանով:

Երեւան քաղաքում` հուլիսի 7-ի կեսօրից հետո, քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Հուլիսի 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երեւան քաղաքի հուլիսի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան` 38.50C (198 4թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան` 12.50C (1982 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան` 24.70C

Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing