Առաջին հանդիպումը փակ է լինելու. Ենիգոմշյանը՝ Սեֆիլյանի ցուցակի մասին

0

Ժիրայր Սեֆիլյանի մատնանշած Ազգային դիմադրության ճակատի հարցով այսօրվա հավաքը փակ է լինելու: Ընդդիմադիր գործիչ Ալեք Ենիգոմշյանը Lragir.am-ին ասաց՝  քանի որ սա առաջին կազմակերպչական հավաքն է, մամուլի համար փակ է:Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը հասցեական դիմում էր ուղղել հասարակական և քաղաքական գործիչներին՝ կոչ անելով «վերջ տալ ինքնախաբեությանը և ընդդիմադիր դաշտում ձևավորվող նոր օրակարգով ստեղծել Ազգային դիմադրության ճակատ»:
Ալեք Ենիգոմշյանն ասաց, որ այսօրվա հանդիպմանը մասնակցելու են ցուցակում առաջարկված անձինք, բայց ոչ բոլորը: Առաջիկա օրերին, ըստ նրա, հայտարարություն կտարածվի, թե ինչ որոշում ընդունվեց:Ալեք Ենիգոմշյանը միաժամանակ ասաց, որ Սեֆիլյանի ծրագրած մոբիլիզացիան հնարավոր է իրագործել:
«Անձերի անվանումների շուրջ այդ աժիոտաժը մի կողմից արհեստական է, մյուս կողմից անիմաստ ջղաձգումների դրսևորում: Այն տեղեկություները, թե ցուցակում նշված անուններից շատերը հրաժարվում են և այլն, ճիշտ չէ, շատերը չեն հրաժարվել: Շատերը համաձայնվել են»,- ասաց Ենիգոմշյանը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache