Լրահոս

Առաջին հայկական սմարտֆոնը՝Արմֆոնը արդեն վաճառքում է

 

mwNews4784_37-1

  1in.am-ը գրում է.  Հայկական առաջին պլանշետներ և սմարթֆոններ արտադրող Technology and Science Dynamics (TSD) ընկերությունը վաճառքի է դնում ArmPhone հեռախոսի առաջին մոդելները: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

Ինչպես RIA Novosti-ին հայտնել են TSD-ում՝ գնորդներին կներկայացվեն ժամանակակից միտումներին համապատասխանող և իրենց առանձնահատկություններով տարբերվող 5 տարբեր մոդելներ՝ ArmPhone 0502, ArmPhone 0505, ArmPhone 0508, ArmPhone 0509 և ArmPhone 0520: Առանձին մոդելներ կունենան մինչև 32 գիգաբայթ ներդրված հիշողություն, կաշխատեն Android 5.1 կամ Android 6.0 օպերացիոն համակարգով, կունենան մատնահետքերի ճանաչման հաղորդիչներ և 4G կապ:

«Սպառողներին հաճելիորեն կզարմացնի ArmPhone-ում հայ հայտնի կոմպոզիտորների երաժշտական ստեղծագործությունների առկայությունը ժամանակակից ռինգթոնների տեսքով»,- նշում են արտադրողները:

Ընկերության ղեկավար Վահան Շաքարյանի խոսքով՝ բջջային սարքերի ծրագրային ապահովումը և դիզայնը ստեղծվել են Հայաստանում, հավաքումն արվում է ԱՄՆ-ում և Հոնկոնգում: Շաքարյանը վստահեցրել է, որ այդ սարքերը որակով չեն զիջում հայտնի ապրանքանիշներին, իսկ դրանց արժեքը զգալիորեն ավելի ցածր կլինի:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing