Առաքել Մովսիսյանը «հերքելով» հաստատում է

206

hayeli.am — «Փաստ» օրաթերթը գրում է. Երեկ գրել էինք, որ հանրապետական Առաքել Մովսիսյանը (Շմայս) օրեր առաջ եղել է Սոչիում, ապա Մոսկվայում, հանդիպել տեղի հայերի հետ, ավելին՝ ռուսաստանաբնակ հայերից մեկից գումար է խնդրել՝ ԱՄՆ մեկնելու համար: Ի դեպ, հավելել էինք. «Թե ինչ պատասխան է ստացել, դեռևս անհայտ է»: Այսինքն, մենք չէինք էլ գրել, որ նրան հաջողվել է արտագաղթել Ամերիկա: Կրկնում ենք՝ մեր աղբյուրները հստակ տեղեկացրել էին, որ նրան տեսել են Ռուսաստանում՝ տեղի հայերի հետ հանդիպելիս:

Տեղյակ էին նաև, որ գումար է խնդրել: Շմայսն, ըստ երևույ­ թին, խիստ էր անհանգստացել մեր իրազեկվածությունից ու լրագրողներից մեկին հրավիրել էր սրճարան՝ ապացուցելու, որ ինքն Ամերիկա չի արտագաղթել: Իհարկե, շատ հնարավոր է, որ ուղղակի չի ստացվել, որքան էլ ամպադղորդ հայրենասիրական բառեր հնչեցվեն: Սակայն ուշագրավ են Շմայսի երկու արտահայտությունները: Նախ, նշում է, որ ոչ ոք իրեն չի արգելել ԻՆՔՆԱԹԻՌ ՆՍՏԵԼ, ապա շեշտում, որ մեծ վարկեր ունի մարելու: Այսպիսով, Առաքել Մովսիսյանն ակամա հաստատում է մեր գրածը՝ չհերքելով ո՛չ Ռուսաստան մեկնելու փաստը, ո՛չ գումար խնդրելու փաստը, այլ միմիայն սևեռվելով ԱՄՆ մեկնելու պահի վրա…

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache