Լրահոս

Արամ Ասատրյանի արձանը դրեցին, հասկացանք, ամեն ինչ իր չափը պիտի ունենա. Միքայել Պողոսյան

 

96626

armtimes.com — «Ես Արամ Ասատրյանի հանդեպ ոչ մի բան չունեմ, բայց ամեն ինչ իր չափը պիտի ունենա: Արձանը դրեցին, հասկացանք…». անդրադառնալով Էջմիածնում ռաբիս երգիչ Արամ Ասատրյանի անունով փողոց անվանակոչելուն՝ մեզ հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց երգիչ, դերասան Միքայել Պողոսյանը:

Նա ընդգծեց, որ այս ամենը «ամեն մեկի ճաշակի ու պաշտամունքի խնդիր է, բայց չի կարելի փաթաթել մարդկանց վզին»: «Իմ կարծիքով` դա սխալ որոշում է»,- հավելեց Պողոսյանը: Դիտարկմանը, թե Արամ Ասատրյանի որդու կարծիքով իր հայրը ոչնչով չի զիջում Շարլ Ազնավուրին, Կոմիտասին, Մոնթեին, Արամ Խաչատրյանին, Պողոսյանը պատասխանեց.

«Նրա տղան էլ իր շարունակողն է, ես չեմ ուզում խառնվել այդ թեմաներին, որոնք ինձ համար անտանելի, անդուր թեմաներ են: Տղայի մենթալիտետն ու ապրելակերպը իրենց խնդիրն է, ես չեմ ուզում առնչվել»:

Պողոսյանը չցանկացավ խոսել նաեւ Էջմիածնի քաղաքապետի եւ ավագանու մասին, որը փաստացի որոշում կայացնողն է: «Դա իրենց խնդիրն է, երեւույթն ինձ դուր չի գալիս»,- եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ Էջմիածնի նորընտիր ավագանու առաջին նիստում՝ նոյեմբերի 2-ին որոշում կայացվեց Էջմիածնի Ծովակալ Իսակով փողոցի մեկ հատվածը, որտեղ ապրել է երգիչ Արամ Ասատրյանը, նրա անունով կոչել:

Որոշումն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 6-ից, քանի որ հենց այդ օրը լրանում է երգչի մահվան տասը տարին:

Հիշեցնենք նաեւ, որ 2013 թվականին Էջմիածնում բացվել է Արամ Ասատրյանի թանգարանը: Իսկ գերեզմանի վրա տեղադրվել է սպիտակ մարմարե արձանը:

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am