Լրահոս

Արամ Մանուկյանը գտնվում է անմարդկային պայմաններում, ինչը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում է. փաստաբան

 

hh1_copy_thumb.thumb

tert.am — Զինված խմբի անդամ Պավել և Արամ Մանուկյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը պահանջում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՎ գտնվող Արամ Մանուկյանին տեղափոխել հիվանդանոց, քանի որ նա գտնվում է անմարդկային պայմաններում՝ խոշտանգման հատկանիշներով:

Նա նշեց, որ երիտասարդ տղային Էրեբունի ԲԿ-ում վիրահատությունից մի քանի ժամ անց արդեն տեղափոխվել են «Դատապարտյալների հիվանդանոց»:

«Առաջին տպավորությունը նա էր, որ հիմնարկը հիվանդանոց պետք է հիշեցնի, բայց դա մեկուսարան էր։ Ես իմ 17 տարվա աշխատանքային փորձով նման հիվանդանոց  չէի տեսել, այնպիսի տարածք էր, որ վաղուց մարդ էր չէր եղել: Պատերը բորբոսնած, շուրջը կեղտոտ, անօգնական վիճակում, բուժաշխատողները եկան, վիրակապը փոխեցին: Հետվիրահատական շրջանում կողքը հաց ու պանիր էր դրված, որից չէր էլ կարող օգտվել»,-ասաց նա:

Փաստաբանը նշեց, թե սա միանշանակ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում է, որը խոշտանգումներ է հիշեցնում:

«Խավարասերները ման են եկել բաց վերքի վրա, չկար տարրական ոչ մի բան, ծայրից ծայր սա խոշտանգում էր: Բժիշկներն էլ առանց խալաթի էին մոտենում, խայտառակություն էր»,-ասաց նա և նշեց, թե ՔԿՎ պետն այս ամենն իր աչքով տեսավ:

Փաստաբանը նշեց, որ Արամ Մանուկյանին վիրակապ են դրել էրեբունի ԲԿ-ի բժիշկները և նշեց, թե բժիշկները չպետք է թույլ տային իրենց հիվանդին նման վիճակով դուրս տանել։ Նա լրագրողներին կոչ արեց պահանջել՝ նկարել այդ տարածքը, որտեղ գտնվում է Արամ Մանուկյանը:

Պավել Մանուկյանը, ըստ փաստաբանի, գտնվում է դեռևս Էրեբունի հիվանդանոցում, նա  գնդացրային լուրջ վնասվածք է ստացել, և իր տեղեկությամբ՝  դեռ երեք վիրահատության կարիք ունի: Նա նշեց, որ Պավել Մանուկյանը հուլիսի 23-ից հացադուլ է հայտարարել և նաև հրաժարվել ցավազրկումից: Նա փոխանցել էր, որ իր պայքարը հանուն ժողովրդի է և հանուն ժողովրդի էլ պատրաստ է նահատակվել:

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

armhing