Լրահոս

Արամ Զավենի Սարգսյանը, կարծես, դարձել է ԵԼՔ դաշինքի աքիլեսյան գարշապարը

 

Արամ Զավենի Սարգսյանը, կարծես, դարձել է ԵԼՔ դաշինքի աքիլեսյան գարշապարը: Նա այսօր կրկնում է նույն սխալը, ինչը ժամանակին անում էր Նիկոլ Փաշինյանը ՏԻՄ ընտրությունների ժամանակ, երբ սեփական ծրագիրը ընտրողներին ներկայացնելու փոխարեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ամբողջությամբ տարված էր Էդմոն Մարուքյանի գլխավորած «Լուսավոր Հայաստան» կուսակցության վրա ցեխ շպրտելով:

Թե ինչով վճարեց դրա համար Նիկոլ Փաշինյանը, գիտեն բոլորը: ՔՊ-ն խայտառակ պարտություն կրեց ընտրություններում, ինչից հետո կուսակացության վարչությունը հրաժարական տվեց, իսկ հետո հասկանլով սեփական սխալը, նրանք դաշինք կազմեցին այն ուժի հետ, որի հասցեին ամեն օր սոցցանցերով ցեխ էին շպրտում:

Ինչևէ, Նիկոլ Փաշինյանը կարծես հասկացավ իր սխալը, բայց ահա նույնը չի կարելի ասել Արամ Սարգսյանի մասին, որի ցանկացած ելույթ ուղեկցվում է մրցակիցների, մասնավորապես, «Ծառուկյան» դաշինքի հասցեին ինչ-որ անհիմն մեկնաբանություն կամ որակավորում տալով: Այս առումով Արամ Զավենի Սարգսյանը ԵԼՔ-ի գլխին պատուհաս է դառնալու, որովհետև գնում է ճիշտ նույն ճանապարհով, որով գնում էր ՔՊ-ն ՏԻՄ ընտրություններին, ինչը նշանակում է, որ նա միայն իր ներկայությամբ ու ելույթներով դատապարտում է ԵԼՔ-ին պարտության:

Արամ Զ. Սարգսյանին կցանկանայինք միայն հիշեցնել, որ մրցակիցներին փնովում է միայն նա, ով սեփական ասելիքը չունի, դատարկ է ներքուստ և այդ դատարկությունը քողարկելու նպատակով ստիպված վատաբանում է մյուսներին: Եկրորդ, եթե Արամ Սարգսյանը մոռացել է, ապա մենք կրկին անգամ նրան հիշեցնում ենք, որ նա եղել է ոչ ավել ոչ պակաս ՀՀ նախկին վարչապետը մոտ մեկ տարի, և ՀՀ որևէ քաղաքացի այսօր չի կարող որևէ դրական բան ասել կամ հիշել նրա վարչապետության շրջանից: Ուստի մրցակիցների վրա ցեխ շպրտելու փոխարեն նախ սեփական անփառունակ անցյալն է պետք հիշել, հետո խոսել:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

past.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

Kara

Kara