Լրահոս

Առանձին գերեզմանատուն իշխանավորների համար. ՀՀԿ-ական պատգամավորի առաջարկը

 

ՀՀ ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը համարում է, որ կոռուպցիայի խնդիրը մեկ մարմին ստեղծելով չես կարող լուծել:  Այս մասին նա հայտարարել է լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում:

Թովմասյանը կարծում է, որ բացի օրենսդրական նախաձռնություններից պետք է կաշառակերների վրա հոգեբանական ճնշում բանեցնել..«Միգուցե ամենաարդյունավետ մեթոդը ոչ թե այս ամբողջն է, այլ կաշառակեր պաշտոնյայի նկարը գովազդային պաստառների վրա փակցնելն է և 3-4 ամիս թողնելը»,-հավելեց նա՝ ավելացնելով.«Ընկերներիցս մեկին առաջարկում է կաշառակերները և մարդասպանները առանձին գերեզմանատուն պետք է ունենան, որպեսզի բոլոր սերունդներն իմանան, թե ովքեր են եղել նրանք»,-ասել է Թովմասյանը:

Ազգային Ժողովի պատգամավորը իսկապես հետաքրքրիր առաջարկ է արել: Այս առաջարակը կարծում ենք պետք է բարկացնի իշխանության ներսում գտնվող շատերին, քանի որ նրանց մեծ մասը պետք է տեղ գտնեն հենց կաշառակերների գերեզմանատանը, եթե իշխանությունները կյանքի կոչեն այս գաղափարը: Բոլորին է հայտնի, որ իշխանության ղեկին հայտնված հարյուրավոր գործիչներ չունենալով որևէ միջոց շատ կարճ ժամանակում դարձել են միլիոնատերներ: Բոլորին է հասկանալի, թե նրանք որտեղից է այդ միջոցները ձեռք բերել:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing