Արարատ Միրզոյանը կարող է տուգանվել

118

Politik.am-ը իր նախորդ հրապարակումներից մեկում  «Նոր Հայաստանի առաջին կեղծ ընտրությունը. ՍԱՊԾ պետի պաշտոնի ընտրությունը կեղծվել է»վերտառությամբ հոդվածում անդրադարձ էր կատարել ՍԱՊԾ պետի ընտրություններին, որոնք իրականացվել էին օրենքի խախտմամբ:

Օրենքի խախտմամբ ՍԱՊԾ պետ ընտրված Գեորգի Ավետիսյանը A1plus.amլ րատվականի հետ զրույցում հայտարարել էր, որ իր թեկնածությունը առաջադրել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը և սա այն դեպքում, երբ  իրականում ՍԱՊԾ պետի պաշտոնի համար վարչապետին թեկնածու պետք է առաջադրեր Սննդամթերքի անվտան­գության տեսչական մարմնի խորուրդը:

Խնդրի կպակցությամբ Politik.am պարզաբանում և Գեորգի Ավետիսյանի անօրինական ընտրության հարցում առաջին փոխվարչապետի դերակատարումը հասկանալու համար պաշտոնական հարցում էր ուղարկել ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին: Մեր խմբագրության կողմից առաջին փոխվարչապետ Միրզոյանին տեղեկատվություն ստանալու օրինական դիմումը ուղարկվել է հուլիսի 4-ին: Մեր հարցումն ուղարկելուց հետո անցել է արդեն 14-օր, ինչը  առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի կողմից օրենքի խախտում է:

Արարատ Միրզոյանը չպատասխանելով մեր խմբագրության օրինական հարցմանը խախտել է Տեղեկատվության ազատության մասին օրենքի 7-րդ հոդվածի երկրորդ կետը: Որպեսի պարոն փոխվարչապետի և նրա աշխատակազմի համար առավել հասկանալի լինի իրավիճակը մենք կդիմենք Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից պատրաստված ձեռնարկի օգնությանը, որը կարծում եմ  պարզ ի ցույց կդնի, որ փոխվարչապետը օրենքի խախտմամբ հրաժարվում է տեղեկատվութուն տրամադրել:

Ի՞նչ է տեղեկություն ստանալու իրավունքը

Տեղեկություն ստանալու իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից է: «Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք` ներառյալ տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու եւ տարածելու ազատությունը տեղեկատվության ցանկացած միջոցով` անկախ պետական սահմաններից» (ՀՀ Սահմանադրության 27 հոդված, մաս 2):
«Տեղեկատվության ազատության մասին» (այսուհետեւ «ՏԱ») ՀՀ օրենքի 6-րդ հոդված. «Յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը եւ (կամ) դա ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկատվություն տնօրինողին եւ ստանալու այդ տեղեկությունը»:

 

 

 

 

 

 

Ընդ որում, անձն ունի ոչ միայն տվյալ տեղեկությանը ծանոթանալու իրավունք, այլեւ տվյալ փաստաթղթում առկա տեղեկությունը կամ փաստաթղթի պատճեն ստանալու իրավունք:

Հայաստանի Հանրապետությունում տեղեկություն ստանալու իրավունք ունի յուրաքանչյուր ոք:

Ու՞մ կարելի է դիմել տեղեկություն ստանալու համար

«ՏԱ» օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` մարդիկ կարող են տեղեկություն ստանալ.

  • պետական կառավարման մարմիններից,
  • տեղական ինքնակառավարման մարմիններից,
  • պետական հիմնարկներից,
  • պետական եւ տեղական բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպություններից,
  • հանրային նշանակության կազմակերպություններից,
  • պաշտոնատար անձանցից:

Յուրաքանչյուր մարմնում տեղեկություն տալու պարտավորությունը դրված է տեղեկատվության ազատության համար պատասխանատու անձի վրա, որն էլ եւ պարտավոր է ժամանակին ընթացք տալ տեղեկություն ստանալու հարցումներին:

Հանրային նշանակության կազմակերպություններն են շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող ընկերությունները (օրինակ, «ԱրմենՏելը», «Հայաստանի էլեկտրացանցերը», «Հայռուսգազարդը»), ինչպես նաեւ առողջապահության« սպորտի, կրթության, մշակույթի, սոցիալական ապահովության, առեւտրի, տրանսպորտի եւ կապի, կոմունալ ոլորտներում հանրությանը ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունները (օրինակ, մասնավոր բուհերը, դպրոցները, հիվանդանոցները եւ այլն):

Ի՞նչ տեսքով կարելի է ձեռք բերել տեղեկությունները

Գրավոր հարցման պատասխանը տրվում է այդ հարցման մեջ նշված նյութական կրիչով (թուղթ, դիսկետ, էլեկտրոնային նամակ եւ այլն): Եթե նյութական կրիչը նշված չէ, ապա գրավոր հարցման պատասխանը տրվում է տեղեկատվություն տնօրինողին առավել ընդունելի նյութական կրիչով:

Դիմողն իր ցանկությամբ կարող է տեղում ծանոթանալ տեղեկությանը` հետ վերցնելով իր գրավոր հարցումը:

Բանավոր հարցման պատասխանը տրվում է բանավոր` հարցումը լսելուց հետո անհապաղ կամ հնարավորինս սեղմ ժամկետում: («ՏԱ» օրենք, հոդված 9):

Եթե մարմինը/կազմակերպությունը չունի փնտրվող տեղեկությանը վերաբերող բոլոր տվյալները, ապա նա դիմողին տալիս է տվյալների այն մասը, որն ունի, իսկ հնարավորության դեպքում գրավոր հարցման պատասխանում նշում է նաեւ այդ տեղեկատվությունը տնօրինողի գտնվելու վայրը, որն ունի փնտրվող տեղեկատվությանը վերաբերող մյուս տվյալները:

Ի՞նչ ժամկետներում պետք է տրամադրվի պահանջվող տեղեկությունը

Գրավոր հարցման պատասխանը տրվում է հետեւյալ ժամկետներում.

  1. Տեղեկությունը կամ դրա պատճենը դիմողին է տրվում հարցումն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում,
  2. եթե հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո 30-օրյա ժամկետում: Սակայն հարցումը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում մարմինը պետք է գրավոր տեղեկացնի դիմողին“ նշելով հետաձգման պատճառները եւ տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը:

Հետաձգման մասին պաշտոնական գրությունը պետք է պարունակի.

  • հետաձգման պատճառները,
  • տեղեկությունը տրամադրելու վերջնաժամկետը:

Հնարավոր է` հարցումը չի ուղղվել ճիշտ մարմնին, որը չունի պահանջվող տեղեկությունը կամ դրա տրամադրումն իր լիազորությունների շրջանակից դուրս է: «ՏԱ» օրենքը նշում է, որ այս դեպքում հարցումը ստացած մարմինը պարտավոր է տվյալ գրավոր հարցումն ստանալուց հետո` 5-օրյա ժամկետում գրավոր տեղեկացնել այդ մասին, իսկ հնարավորության դեպքում նաեւ տրամադրել այդ տեղեկատվությունը տնօրինող մարմնի/կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը:
Եթե տեղեկատվություն տնօրինողն ունի փնտրվող տեղեկատվության միայն մի մասը, ապա նա այն տալիս է դիմողին` միաժամանակ հնարավորության դեպքում նշելով այն տեղեկատվություն տնօրինողի գտնվելու վայրը, որտեղ դիմողը կարող է գտնել իր փնտրած տվյալների մյուս մասը:

Բանավոր հարցման պատասխանը տրվում է բանավոր` հարցումը լսելուց հետո անհապաղ կամ հնարավորինս սեղմ ժամկետում:

Ի՞նչ պատասխանատվություն է նախատեսվում տեղեկություն ստանալու իրավունքը խախտելու համար

ՏԱ մասին ՀՀ օրենքն ասում է.
Հոդված 189․7. Տեղեկություն տալու պարտականությունը չկատարելը
Օրենքով նախատեսված տեղեկությունը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպությունների պաշտոնատար անձանց կողմից ապօրինաբար չտրամադրելը`
 
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:
 
Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում`
 
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:


Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache