Արարատ Միրզոյանը` Լավրովի հայտարարության մասին

74

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը որեւէ վտանգ չի տեսնում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությունից: «Իմ գնահատականը տառացիորեն համընկնում է արտաքին գործերի նախարարության ձեւակերպման հետ, ավելացնելու ոչինչ չունեմ»,-ի պատասխան Aravot.am-ի հարցին, ասաց Միրզոյանը:

«Հայաստանի իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարության հայտարարություններին այն մասին, որ իրենց նախորդները քաղաքական հետապնդումների չեն ենթարկվի»,-հայտարարել է  Լավրովը, այն բանի հետո, երբ Մարտի 1-ի գործով կալանավորվեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, մեղադրանք առաջադրվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին եւ ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանին:

Aravot.am-ը փոխվարչապետից հետաքրքրվեց՝ արդյոք Ռուսաստանի նման հայտարարությունը չի վտանգի հայ-ռուսական հարաբերությունները, եւ այն միջամտություն չէ՞ Հայաստանի իշխանության քաղաքականությանը, Միրզոյանը մեկ բառով, կարճ ու բացասական պատասխան տվեց. «Ոչ»



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache