Լրահոս

Արարատ Խանդոյանը դատապարտվեց

 

«Սասնա ծռեր»խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբայրը՝ Արարատ Խանդոյանը, այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով դատապարտվեց 3.6 տարվա ազատազրկման: Դատավճիռը հրապարակեց դատավոր Մնացական Մարտիրոսյանը:

Նշենք, որ մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը պահանջել էր Խանդոյանին դատապարտել 4 տարվա ազատազրկման:

Խանդոյանը, հիշեցնենք, մեղադրվում է ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած օրերին ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ 2016 թ. հուլիսի 20-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցելու, ոստիկանի վահանը քաշելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Գործով տուժող է ճանաչվել 46 ոստիկան:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing