Լրահոս

Արարատի մարզում երիտասարդների «ավտոռալլին» ավարտվեց խոշոր վթար-հրդեհով. ավտոմեքենաներից մեկն ամբողջովին այրվել է, մեկն էլ հայտնվել է դաշտում

 

45bdeb07c30c8b4e505c7ccee07c960c

shamshyan.com – Այսօր՝ հունիսի 27-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 04:30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 37-րդ կմ հատվածում՝ Տափերական գյուղի վարչական տարածքում, բախվել են Արարատի մարզի Ոսկետափ գյուղի բնակիչներ, 24-ամյա Ավետիս Հովհաննիսյանի վարած Lada Priora մակնիշի 35 AO 640 համարանիշի և 22-ամյա Խաչիկ Մարգարյանի վարած Lada 2115 մակնիշի 34 OQ 281 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենաներից մեկում հրդեհ է բռնկվել և այն վերածվել է մոխրակույտի: Իսկ մյուս ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջում: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկաւը՝ 1 մարտական հաշվարկով: Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Գրիգոր Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդները վաղ առավոտյան ավտոռալլի էին կազմակերպել, ինչի պատճառով էլ տեղի է ունեցել վթարը: Նրանց վրա կային արյան հետքեր, սակայն օպերատիվորեն ժամանած շտապ օգնության բրիգադի՝ տեղում օգնություն ցուցաբերելուց հետո վարորդները հայտնել են, որ հրաժարվում են բժշկական օգնությունից:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

c3cbe95151dd20596684720df2ecb6c3


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am