Լրահոս

Արարատում ընտրապայքարն սպառնում է վերածվել «մարտեր առանց կանոնների». «Հրապարակ»

 

avshar

«Հրապարակ» թերթը գրում է.

 

«Արարատում ընտրապայքարն սպառնում է վերածվել «մարտեր առանց կանոնների» սպորտաձեւի։ Այստեղ ոչ միայն ՀՀԿ-ԲՀԿ մրցակցություն է, այլեւ ՀՀԿ-ականներն իրար դեմ են ելել։

Չնայած նրանց հորդորել են միմյանց չխանգարել, օրինակ, Ավշարի Արայիկ Գրիգորյանը՝ Արարատում եւ հարակից համայնքներում, Ալիկ Սարգսյանը՝ Արտաշատում, Մուրադ Մուրադյանը՝ Մասիսում, բայց թեկնածուները խախտել են պայմանավորվածություններն ու մեկմեկու տարածք մտել։

Հատկապես ակտիվ են Գրիգորյանները, որոնք աշխատում են նաեւ Արտաշատում։ Մասիսում ՀՀԿ-ականների հին հաշիվներն են սրվել։ Մասիսի նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանը քաղաքում շտաբ է բացել, որն զբաղվում է Արայիկ Գրիգորյանի քարոզչությամբ, ամեն երեկո այստեղ մեքենաների շարասյուն է կանգնում։

Հիշեցնենք, որ Սաշա Հակոբյանն անցած աշնանը պոստը զիջեց Դավիթ Համբարձումյանին՝ Թույների Մհերի որդուն, ով ՀՀԿ-ի թեկնածուն էր, որին աջակցում էր Մուրադ Մուրադյանը։ Հակոբյանը, ամենայն հավանականությամբ, որոշել է վրեժխնդիր լինել Մուրադյանից»:

 

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

http://www.dialogue.am/ararati-payqar/

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing