Լրահոս

«Առավոտ զարթնավ, ըսավ` ոտքերս չեմ զգա, գուզեմ քայլեմ, չի ստացվի: Գրկեցի, դրեցի խալու վրա, բայց ընկավ»

 

erexa-2

asparez.am.  Սլավիկ Ալեքսանյանը վեց տարեկան է: Տղան ամբողջ օրը տանն է` անկողնում պառկած, քայլում է միայն ծնողների օգնությամբ: Ասում է, որ ցավում են ոտքն ու գլուխը, չի կարող քայլել: Ցանկանում է դուրս գալ, խաղալ ընկերների հետ, բայց քայլել չի կարող. «Ձմեռ պապին նամակ եմ գրել, որ ինձ առողջություն, տոնածառ ու համակարգիչ բերի»,-ասում է Սլավիկը:

Երեխայի ծնողներն ասում են, որ այս տարվա հոկտեմբերի 5-ին կտրուկ վատացել է Սլավիկի առողջական վիճակը եւ չի կարողացել քայլել: «Առավոտ զարթնավ, ըսավ` ոտքերս չեմ զգա, գուզեմ քայլեմ, չի ստացվի: Գրկեցի, դրեցի խալու վրա, բայց ընկավ»,-պատմում է հայրը` Անդրանիկ Ալեքսանյանը:

Ս. Ալեքսանյանը բուժումը սկսել է հոկտեմբերի 10-ին` «Արաբկիր» բժշկական կենտրոնում եւ ավարտել 8 օր անց, որից անմիջապես հետո` մինչեւ հոկտեմբերի 22-ը, ստացիոնար բուժումը շարունակել է Արյունաբանական հանրապետական կենտրոնում:

«Արաբկիր» բժշկական կենտրոնի կողմից տրված բժշկական տեղեկանքի համաձայն` Սլավիկ Ալեքսանյանի մոտ ախտորոշվել է սուր արթրիտ` հարցականով:

Երեխան առողջության վատթարացման պահից առ այսօր ունի որովայնացավի հազվադեպ էպիզոդներ, ցավեր ծնկան հոդում, առատ քրտնարտադրություն, թուլություն, գլխացավեր, ջերմություն, ախորժակի անկում:

-Օր կա` տեղ չի ցավա, օր կա` փորի ահավոր ցավեր ունի: Հիմնականում ոտքերի թուլությունից է բողոքում: Հաց չի ուտում,-երեխայի ներկա վիճակի մասին պատմելով` ասում է մայրը` Ժենյա Գրիգորյանը, եւ ավելացնում, որ տղային հիվանդանոցից դուրս են գրել բավարար առողջական վիճակով, խորհուրդ տվել` պահել բժշկական հսկողության տակ, կտրուկ վատացման դեպքում տեղափոխել Երեւան:

Ծնողները նշում են, որ բժիշկները երեխային նշանակել են համակարգչային տոմոգրաֆիկ (KT) հետազոտություն, բայց ֆինանսական խնդիրների պատճառով չեն կարողանում անցնել գործիքային հետազոտությունը: Պատմում են նաեւ, որ գումարի պատճառով հիվանդանոցում չեն ցանկացել երեխային բժշկական օգնություն ցուցաբերել:

-Արյունաբանական կենտրոնում մեզ վատ էին վերաբերվում: Գումար չունեինք, որ վճարենք երեխայի ողնաշարից հեղուկ վերցնելու համար: Էրեխեն վատ էր, բայց չէին ընդունում,-ասում են Սլավիկի ծնողները:

Ալեքսանյանների ընտանիքը ֆինանսական լուրջ խնդիրներ ունի: Ժենյա Գրիգորյանի խոսքով` երեխայի բժշկական ծախսերի համար 20 տոկոսով 300 ԱՄՆ-ին համարժեք դրամի չափով գումար են վերցրել, որը փակում են նպաստով: Ընտանիքը նաեւ պարտքեր ունի Գյումրու մի քանի դեղատներում:

Գումարի բացակայության պատճառով Սլավիկ Ալեքսանյանի հերթական անհրաժեշտ բժշկական հետազոտությունները չեն իրականացվում, երեխան նաեւ ապահովված չէ անհրաժեշտ դեղորայքով:

Բազմանդամ ընտանիքը բնակվում է Գյումրու Մուշ-2 թաղամասում: Բնակարանն ընտանիքին նվիրատվել են հեռուստամարաթոնի շրջանակում: Մինչ այդ բնակվել են Անտառավան թաղամասի տնակային ավանում` բավական ծանր պայմաններում: Տիկին Ժենյան պատմում է, որ տնակում վխտացել են առնետներ ու մկներ, առնետնեից մեկն անգամ հասցրել է կծել անչափահաս երեխաներից մեկին:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...