Առավոտից սկսելու ենք անհնազանդության գործողությունները.

0

armeniasputnik.am — Նիկոլ Փաշինյանը հավաքվածներին հորդորեց այսօր զբաղվել առաջիկա 2 կարևոր օրերի կազմակերպչական աշխատանքներով։

Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ղեկավարած հանրահավաքը` ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության։

Ելույթ ունենալով հավաքվածների առաջ` «Ելքի» առաջնորդը ներկայացրեց իրենց այսօրվա և առաջիկա 2 օրերի ծրագիրը` խոստանալով, որ ժամը 18։30–ին ավելի մանրամասն կներկայացնի այն։

«Մեր գործողությունները քրեական տարր չպետք է պարունակեն և  լինեն իրավունքի շրջանակում։ Դրանք խաղաղ քաղաքացիական անհնազանդություն են։ Հիմա 2 ուղղությամբ կամավորների կցուցակագրենք`մարդիկ, որոնք պատրաստ են անհնազանդության գործողություններին մասնակցել մեքենայով և մարդիկ, ովքեր պատրաստ են մասնակցել քայլերթով։ Վաղը առավոտից սկսելու ենք անհնազանդության գործողությունները, որոնք կդառնան համատարած անհնազանդության ալիք ոչ միայն Երևանում, այլ նաև ամբողջ երկրում»,–նշեց Փաշինյանն ու հավելեց, որ այս ամենի գլխավոր նպատակն է այնպես անել, որ Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելու ԱԺ նիստը չկայանա։

«Եթե մենք վաղը այսքանով լինենք, այդ բանը չենք կարող անել, բայց մենք այսքանով կարող ենք անել գործողություններ, որոնք ալիքաձև կբերեն այդ ամենը կանխելու գործողությունների»,–ասաց հանրահավաքի կազմակերպիչն ու ժպտալով տեղեկացրեց, թե ինֆորմացիա կա, որ ԱԺ նիստն էլ կարող են տեղափոխել Երևանից դուրս։ «Հենց դրա համար էլ անհրաժեշտ է ավտոմեքենաների հավաքագրում»։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache