Առավոտյան քաղցած վիճակում սո՞ւրճ եք խմում. Անպայման կարդացեք սա

 

f0c8b2fb7fd19ebd2a201afa2f6e4ecd

Ամբողջ աշխարհում շատերն իրենց առավոտը սկսում են մեկ բաժակ սուրճով։ Fithacker.ru կայքը գրում է, որ սուրճն իսկապես շատ օգտակար է օրգանիզմի համար, սակայն այն պետք չէ խմել առավոտյան և քաղցած վիճակում։

Առաջին հերթին անհրաժեշտ է իմանալ, որ առավոտյան քաղցած վիճակում խմած մեկ բաժակ սև սուրճը մեծացնում է թթվայնության մակարդակն օրգանիզմում։ Իրականում այն բացասաբար է ազդում որովայնի վրա։ Այդ է պատճառը, որ, երբ որևէ ծանր բան եք ուտում, այդ թթուն կարող է նյութափոխանակության հետ կապված որոշակի խնդիրներ առաջացնել։ Պատճառն այն է, որ կարող են դժվարություններ առաջանալ սպիտակուցների յուրացման հետ։ Երբ սպիտակուցն ամբողջությամբ չի յուրացվում, նյութափոխանակության հետ կապված այնպիսի խնդիրներ են առաջանում, ինչպիսք են որովայնի փքվածությունը, աղիների բորբոքումը, գրգռումը։




Հենց այս պատճառով շատ բժիշկներ զգուշացնում են, որ պետք չէ առավոտյան քաղցած վիճակում սուրճ խմել անմիջապես արթնանալուց հետո։ Սուրճը կբարձրացնի կորտիզոլի մակարդակը, և օրգանիզմին բավական երկար ժամանակ անհրաժեշտ կլինի՝ այն հավասարակշռելու համար։ Անհրաժեշտ է նաև իմանալ, որ քաղցած վիճակում սուրճ խմելու արդյունքում որովայնի թթվայնության մակարդակը բարձրանում է, ինչն առաջացնում է փսխում և որովայնի փքվածություն։

Աղբյուրը ` yelaket.am

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

You might also like More from author