Արայիկ Հարությունյան․«Տեր Մեսրոպը հանրակրթության ոլորտին ամենամեծ վնասը հասցրած մարդկանցից է»

119

hetq.am — Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը այսօր ֆեյսբուքյան իր էջում նորից է անդրադարձել «Այբ»-ին։

«Այբի հետ կապված… Հարգելիներս, այսօր հանձնարարել եմ կազմակերպել Արարատյան բակալավրիատի ֆինանսական աուդիտ: Դրա արդյունքներից հետո կխոսենք: Շարունակում եմ համարել, որ Սերժ Սարգսյանի նախկին խորհրդական Տեր Մեսրոպը հանրակրթության ոլորտին ամենամեծ վնասը հասցրած մարդկանցից է: Այսքանը…»,- գրել է նախարարը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը բաց նամակ-արձագանք է հղել մայիսի 20-ին ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հնչեցրած խոսքին։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache