Արայիկ Խանդոյանին խցակիցը ցանկացե՞լ է սպանել․ հայտնաբերվել է ինքնաշեն ատրճանակ

0

«Մեզ հասած տեղեկությունների համաձայն, 2-3 շաբաթ առաջ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հիվանդանոցային հատվածում, որտեղ գտնվում է նաև «Սասնա Ծուռ» Արայիկ Խանդոյանի խուցը,մեկ այլ կալանավորի խցի խուզարկության ժամանակ հայտնաբերվել է ինքնաշեն ատրճանակ: Այս մասին փոխանցում է a1plus.am լրատվականը։
«Նուբարաշենում» ներքին խոսակցություն է շրջանառվում, որ այդ կալանավորը խոստովանել է, թե ատրճանակն իրեն տվել է ղեկավարությունը՝ Արայիկ Խանդոյանին սպանելու նպատակով:
Նույն խոսակցության համաձայն, այդ կալանավորը կապ ունի Ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանի հետ»:

«Ա1+»-ը կապ հաստատեց Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանի հետ. «Ես էլ այդպիսի տեղեկատվություն ունեմ»,- ասաց նա՝ չցանկանալով այլ մեկնաբանություն անել։

Քանի որ աշխատանքային օրն ավարտվել է, ՔԿՀ-ից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache