good-banner
Լրահոս

«Արայիկիս ցավը տանեմ, չեմ կարող ասել, որ զենքը վայր դնի». «Միայնակ գայլ» Արայիկ Խանդոյանի մայր

 

httpnewsfeedamxandoyp84169-1

hartak.am — «Իմ երեխեքը էդպիսի քայլի չէին դիմի, եթե չիմանային, որ մտադրություն կա գրավված տարածքները հետ տալ» ասել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի մայրը։ Նա ասաց, որ ինքը տեղյակ չի եղել որ իր որդիները նման մտադրություն են ունեցել, չգիտի էլ զենքը որտեղից են հայթհայթել։ «Համենայնդեպս իմ որդին գնացելա իր եղբոր՝ Արարատի հետևից…բայց ինչի համար են ձերբակալել, որ ժամանակին գնացել կռվել են իրենց երկրի, հայրենիքի համար։ Հիմա ասում են ահաբեկիչ, ագրեսոր անվանում անվանում։ Բայց իմ որդին կյանքում հայի վրա ձեռք չի բարձրացնի, չի կրակի…չգիտեմ ոնց կլուծվի այս հարցը»,-ասաց Խանդոյանի մայրը՝ հավելելով, որ իր մենամեծ ցանկույունն այն է, որ Արարատ Խանդոյանին ազատ արձակեն, որ իր հինգ երեխաներին պահի և իր առողջության հարցերը լուծի։ Մայրը որդուն կոչ չունի։ Նա կարծում է, որ իր որդիները գիտեն ինչ են անում, սրտացավ են հայրենիքի համար։ «Ես չեմ կարող նրանց մեղադրել։ Ապրիլյան քառօրյա պատերազմի առաջին մասնակիցները իմ որդիներն են։ Նրանք հանցագործներ չեն, հայրենասեր մարդիկ են, Ղարաբաղի համար պայքարած, արյուն թափած մարդիկ են, բայց հիմա սարքել են դավաճան»,-լացակումած ասաց մայրը։

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am