Լրահոս

Արցախը նոր պատերազմի մասին է նախազգուշացնում. Ադրբեջանը ակտիվորեն պատրաստվում է

 

Վերջին շրջանում կրկին ակտիվացել են խոսակցությունները Արցախում պատերազմի վերսկսման շուրջ: Պատերազմական գործողությունների մասին խոսում են ոչ միայն քաղաքագետներն ու ռազմական փորձագետները, այլ նաև կադրային զինվորականները:

Շաբաթներ առաջ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանն էր խոսել սահմանային իրավիճակի մասին և հայտարարել էր, որ Արցախի բանակը պատրաստ է վերջնական ջախջախիչ հարված հասցնել ադրբեջանականին զինուժին: Նախարարի հայտարարությունը պատահական չէր և այն ուղղված էր սադրիչ գործողություններ նախապատրաստող ադրբեջանական կողմի համար: Նախարարը այս հայտարարությամբ փորձեց հասկացնել, որ չփորձեն իրավիճակը սրել:

Այսօր արդեն Արցախի սահմանում տիրող իրավիճակի մասին խոսել է երկրի զորամասերից մեկի հրամանատար Ջալալ Հարությունյանը: Գնդի հրամանտարը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտարարել է. «Հակառակորդի զինտեխնիկայի տեղաշարժերը, ծավալած ինժեներական աշխատանքները, սահմանի երկայնքով անցկացվող զորավարժությունները հարձակողական բնույթի են» ,-ասել է հրամանատարը՝ հավելելով, որ հայկական կողմը ամեն դեպքում հետևում է Ադրբեջանի գործողություններին:

Ջալալ Հարությունյանը նույն հարցազրույցի ընթացքում հայտարարել է, որ Արցախի բանակը պատրաստ է  լայնածավալ գործողությունների. «Մեր ստորաբաժանումները պատրաստ են ավելի լայնածավալ մարտական գործողությունների»,-ասել է հրամանտարը:

Արցախի բանակի պաշտոնատար անձանց նման հայտարարությունները վկայություն են այն փաստի, որ Ադրբեջանն իրականում պատրաստվում է լայնածավալ գործողությունների:  Կադրային զինվորականների հայտարարությունները նշանակում են մեկ բան, որ Ադրբեջանը գնում է նոր պատերազմի: Այս հայտարարությունները խոսում են նաև հայկական կողմի պատրաստվածության մասին և զգուշացնում են Ադրբեջանի իշխանություններին, որ այս անգամ իրենց կողմից սանձազերծվող գործողությունները չեն լինի անսպասելի ու Ադրբեջանը լուրջ կորուստներով է դուրս գալու, եթե իհարկե կարողանա դուրս գալ:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing