«ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑՈՒՄ ՑԱՎՈՏ ԼՈՒԾՈՒՄ Է ԼԻՆԵԼՈՒ». ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ

0

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դասախոսություն է կարդացել Հայաստանի Հանրապետական կուսակցության «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցում, որը հեռարձակվեց Հանրային հեռուստաընկերությամբ: Ի թիվս այլ հարցերի՝ նախագահը անդրադարձավ նաև Արցախի հարցին՝ նշելով, որ լուծումը ցավոտ է լինելու. «Ցավոտ լուծում է լինելու Արցախի հարցում: Չի կարող առանց փոխզիջումների լուծում լինել»:

«Ես որևէ դիրքորոշում չեմ ցանկանում հայտնաբերել, ուղղակի ուզում եմ տեսնել, թե քաղաքական դպրոցում սովորողների դիրքորոշումն ինչպիսին է այդ հարցում: Ես առաջարկում եմ բոլորիդ, կամ նրանց, ում այս հարցը հետաքրքրում է, մի հատ լավ նախապատրաստվեք և մի օր հատուկ այս հարցով փորձենք բանավիճել, ճշմարտությունն ի հայտ բերել: Ես էլ խոստանում եմ անկեղծորեն իրավիճակը ներկայացնել, ոչինչ առանձնապես չթաքցնել»,- եզրափակեց նախագահը:



Загрузка...