Արցախի նախկին վարչապետը 320 հազար դոլարով Երևանում տուն է գնել

28

Հայաստանի Հանրապետության նոր իշխանությունները վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեծամաշտաբ պայքար են սկսել կոռուպցիայի դեմ։ Նոր կառավարության գործողություններն իրականում տպավորիչ են ու հասկանալի է, որ արդյունքները չեն ուշանա։

Շատ կարևոր է, որպեսզի Արցախի Հանրապետության իշխանություններն էլ սկսեն պայքար կոռուպցիայի դեմ։ Կոռուպցիա, որը խլում է պետական համակարգի դիմադրողականությունը։ Պատերազմող երկրի համար հատկապես վտանգավոր են կոռուպցիոն դրսևորումները։ Արցախը ևս պետք է հետևի Մայր Հայաստանին և պետական բարձրագույն օղակներից հեռացնի մարդկանց, որոնք կոռումպացված են կամ այդպիսի համբավ ունեն։

Արցախում նման կերպարներից է նախկին վարչապետ,այնուհետ պետնախարար Արայիկ Հարությունյանը։ Արցախում որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ նա մեծ կարողություն ունի և բոլորն էլ հասկանում են, որ նա այդ կարողությունը կուտակել է պետական միջոցների հաշվին։

Արայիկ Հարությունյանը կապիտալ է կուտակում նաև Հայաստանում։ Երկու տարի առաջ Արայիկ Հարությունյանը Երևան քաղաքի Աբովյան փողոցում գնել է բնակարան, որն արժեցել է ավելի քան 160 մլն դրամ։ Ի դեպ մեր աղբյուրներն ասում են, որ այդ բնակարանի նախկին սեփականատերը ևս նախկին պաշտոնյա է եղել։ Խոսքը ՀՅԴ անդամ գեներալ Արայիկ Աղաբաբյանի մասին է։

Արցախի և Հայաստանի իրավապահները այստեղ անելիք ունեն։ Եվ պետք է փորձեն ամեն կերպ ճշտել, թե պատերազմող, աղքատ երկրի վարչապետը ինչպես է կարողանում իրեն նման շռայլություններ թույլ տալ։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache