Լրահոս

Արցախում այս գիշեր զոհված զինծառայողի մայրն առաջիկա օրերին 8-րդ զավակն է ունենալու

 

zinv

news.am – Արցախում հակառակորդի կրակոցի հետեւանքով երեկ ուշ երեկոյան զոհված Արայիկ Օրդուբեկյանը Քաշաթաղի շրջանի Սոնասար գյուղից էր, 7 երեխաներից ավագը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Սոնասարի գյուղապետարանից:

Արայիկ Օրդուբեկյանի ընտանիքը մոտ 1 տարի առաջ էր Քաշաթաղ տեղափոխվել Երեւանից:

«Արայիկի մայրը մի քանի օրից 8-րդ զավակն է ունենալու: Շատ լավ ընտանիք է, Արայիկն էլ սիրով էր ծառայում: Ապրիլյան պատերազմի օրերին հայրը՝ որպես կամավոր, հենց որդու դիրք էր գնացել ու միասին մի քանի ամիս ծառայել են»,- հայտնեցին գյուղապետարանից:

Արայիկ Օրդուբեկյանը բանակ էր զորակոչվել 2015թ. Ամռանը:

Ավելի վաղ ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, սեպտեմբերի 2-ին` ժամը 23:30-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 19-ամյա Արայիկ Սամվելի Օրդուբեկյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է նախաքննություն:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing