Լրահոս

Արցախում լայնածավալ պատերազմի միակ զսպող գործիքը

 

ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ մայիսի16-ին զինադադարի պայմանագրի կնքման 23-րդ տարելիցին: Վաղարշակ Հարությունյանի խոսքով՝ թեև Ադրբեջանը խախտում է հրադադարը, սակայն այս պայմանագիրը հիմք է, որ լայնածավալ պատերազմ չսկսվի.

«Եթե չլիներ այս պայմանագիրը, ապա մենք չէինք ունենա խաղաղ, բանակցային գործընթաց: Պայմանագրի գործընթացը մեկ ամսում չի եղել, այլ երկար է տևել, և պատերազմի ընթացքում մի քանի անգամ փորձ է արվել հաստատել զինադադար»:

«Սա միակ իրավական փաստաթուղթն է, որը զսպող գործիք է և բացահայտում է, թե ով է խախտում զինադադարը, ցույց է տալիս, որ Ադրբեջանը պատասխանատու չէ այն բանի համար, ինչ ստորագրել է: Այս պայմանագիրը կարևոր է, քանի որ ընդունված է միջազգային կազմակերպությունների կողմից: Այս պայմանագիրը հիմնական խնդիրը չի լուծում, բայց կանխում է լայնածավալ պատերազմը»,-ասաց նա ՊՆ նախկին նախարարը՝ նկատելով, որ եթե չլիներ այդ պայմանագիրը, պատերազմ կլիներ, իսկ պատերազմի ժամանակ կունենայինք ոչ թե այսքան զոհ, այլ ավելի շատ, մինչդեռ Ադրբեջանն ապրիլյան պատերազմին չօգտագործեց ավելի հզոր զենքեր, որոնք ուներ:



Загрузка...

Հեղինակի մասին

Kara

Kara