Լրահոս

Արցախում պատերազմ կլինի և հայկական կողմը կկորցնի այն, եթե….

 

պատերազմ-1024x576

Պոլիտիկը գրում է. ԱԺ-ում այս օրերին շարունակվում են քննարկումները ՀՀ ՀՕՊ համակարգը ՌԴ-ի հետմիասնական ղեկավարման հանձնող նախագծի քննարկումները:

Որքան էլ, որ զարմանալի է իշխող խմբակցության ներկայացուցիչները այս անգամ էլ փորձում են կիրառել հնացած հնարքներ` հանրությանը վախեցնելու նպատակով: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը իր ելույթում անդրադառնալով ՀՀ անվտանգության  խնդրին բերել է  հարևան Վրաստանի օրինակը և հայտարարել, որ Վրաստանը կորցրեց Հարավային Օսեթիան և Աբխազիան ու անգամ ՆԱՏՕ-ի անդամ չդարձավ, իսկ Հայաստանը իրավունք չունի գնալ նրա ճանապարհով:

Հետաքրքիր զուգահեռ է անցկացրել հարգելի պատգամավորը: Բոլորը գիտեն, թե Վրաստանը ում «շնորհիվ» է կորցրել իր տարածքների մի մասը: Բոլորը գիտեն, որ այդ տարածքները պոկվել են Վրաստանից, մեր «ռազմավարական դաշնակից» Ռուսաստանի Դաշնության ջանքերով: Այդ ամենը արվեց միայն նրա համար, քանի որ Վրաստանը չէր ցանկանում հավերժ մնալ ռուսահպատակ պետություն:

Եվ ահա ՀՀԿ-ական պատգամավորը բերելով այս օրինակը հստակ արձանագրում է, որ իրենք այս որոշմանը գնում են վախից դրդված: Նրանց հստակ հասկացրել են, որ եթե ՌԴ հերթական քմահաճույքը օրենքի ուժ չստանա, ապա Հայաստանը կկորցնի իր տարածքների մի մասը: Այս պահին Հայաստանը միայն մեկ տարածքային խնդիր ունի և դա Արցախի խնդիրն է: Փաստորեն ՌԴ-ն հստակ հասկացրել է իշխանական վերնախավին, որ եթե չլինի այս որոշումը, ապա Արցախում կլինի պատերազմ և իր միջամտությամբ հայկական կողմը (ինչպես Վրաստանի դեպքում) կկորցնի Արցախը:

Միայն պատկերացնել կարելի է, թե Հայաստանի իշխանությունները ինչպիսի կախվածության մեջ են հայտնվելու, եթե ՌԴ ենթակայության տակ դրվի նաև ՀՕՊ-ը:

Փաստորեն գործող իշխանությունները այս տարիներին իրենց աթոռը պահպանելու համար երկիրը հասցրել են այն իրավիճակին, որ ցանկացած դեպքում լավագույն ելքը իրենց համար դարձել է դրսի ուժերին ենթարկվելը և կարևոր չէ, որ այս կերպ ՀՀԿ-ական իշխանությունը և նրան կից ընդդիմությունը մոտեցնում են պետության վախճանը:

Հ.Գ. Իհարկե այս ամենը շատ արագ կարող է փոխվել, եթե ժողովուրդը ոտքի կանգնի և անշրջելի դարձնի այս իշխանության քաղաքական վախճանը:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...