Լրահոս

Արցախյան պատերազմի զոհված ազատամարտիկի որդին դիմում է ժողովրդին խնդրանքով

 

sahman-qarorya-paterazm

«Ես՝ Էրիկ Վահանի Խաչատրյան եմ: Ծնվել եմ 1988թ. Ստեփանակերտ քաղաքում: Ես զոհված զինծառայողի տղա եմ: Հայրս զոհվել է Արցախյան պատերազմի ժամանակ 1992թ.ապրիլի 29-ին:

15935713_1631066707189296_174734306_n

15941919_1631271483835485_83285990_n 15967719_1631271510502149_1017644085_o

Ձեզ դիմում եմ երկու խնդրանքով: Մայրս ունի առողջական մի շարք խնդիրներ և վիրահատության կարիք, որի համար անհրաժեշտ է 200,000 դրամ: Երկրորդ խնդրանքս բանկի հետ է կապված: 2014թ. մորս առողջական խնդիրների պաճառով տան գրավադրմամբ մորս անունով վերցրել ենք վարկ 1,500,000 դրամ կամ 3700 դոլլար: 2015 թվականին աշխատանք չունենալու պաճառով չեմ կարողացել վճարել բանկի 9 ամսվա պարտքը, որը կազմում է 900,000 դրամ: Բանկից զանգել պայման են դրել, որ եթե մեկ ամսվա ընթացքում չվճարենք պարտքն, ապա փաստաթղթերն կուղարկեն դատարան գումարն վերցնելու համար: Դիմել ենք Ստեփանակերտի գործարարների, պետական և մասնավոր գրեթե բոլոր հիմնարկներին, բայց չեն օգնում: Այս ընթացքում օգնել են միայն 35,000 դրամով: Դիմել ենք Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր բարեգործական կազմակերպություններին, սակայն անարդյունք: Մայրս չի աշխատում: Որպես զոհված զինծառայողի կին ամսեկան ստանում է 15,000 սոցիալական օգնություն:

Այս պահին տան միակ աշխատողը եմ ես, ստանում եմ 80,000 աշխատավարձ, որը բավարարում է միայն վարկի ամսավճարին: Կուտակված 900,000 դրամն հնարավորություն չունեմ վճարելու:

Խնդրում եմ Ձեզ հաշվի առնեք ընտանիքիս ծանր վիճակն, խնդրում եմ եթե հնարավոր է ընտանիքիս օգնեք գումարով, հակառակ դեպքում, կկորցնեմ տունս»:

Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են որևէ կերպ աջակցել Էրիկ Խաչատրյանի ընտանիքին, կարող են նրա հետ կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 097329236, կամ փոխանցում կատարել Ստեփանակերտի Կոնվերս բանկում բացված հետևյալ հաշվեհամարներին՝

1930057780900100

22300013172001



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing