good-banner
Լրահոս

Արդեն «բռոնյա» են անում

 

 

aj.thumb

hayeli.am-ը գրում է. «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխանական պատգամավորներն ակտիվորեն սկսել են ներքին բանակցությունները ընտրատարածքները իրար մեջ բաշխելու շուրջ։ Ինչպես հայտնի է՝ ընտրական նոր օրենսգրքով նախկին ամեն չորսական ընտրատարածքի փոխարեն 2017-ին ձեւավորվելու է մեկը, եւ գործող 41 ընտրատարածքները դառնալու են 13-ը։ Արդյունքում, իշխանական պատգամավորները փորձում են իրար մեջ պարզել, թե ով որտեղ է առաջադրվելու, որպեսզի իրենց համար կարողանան «ազատ» տարածք «բռոնյա» անել։

Բանն այն է, որ բոլորը հասկանում են, որ առանձին օլիգարխ-պատգամավորների հետ միեւնույն ընտրատարածքում լինելու դեպքում նրանք ամեն ինչ անելու են, որ իշխանության ձայները հենց իրենց օգտին գրվեն։

Արդյունքում, չնայած նրանք իշխանություններին մի քանի հոգով «կներկայացնեն», բայց դափնիները կհասնեն մեկին։ Ուստի իշխանական պատգամավորները փորձում են՝ որքան հնարավոր Է՝ շուտ իրավիճակը հասկանալ, որպեսզի կարողանան իրենց ապագա մանդատի հարցը լուծել»:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing