good-banner
Լրահոս

Արդյո՞ք կբարձրանան թոշակներն ու նպաստները

 

Question and answer session between the RA National Assembly and the RA Government took place at the RA NA

Lragir.am  2017 թվականի բյուջեի նախագծով թոշակների ու նպաստների բարձրացում չի նախատեսվում, այսօր խորհրդարանում հարց ու պատասխանի ժամանակ ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Աստրյանը:
Նա նշեց, որ դա պայմանավորված է այսօրվա սոցիալ-տնտեսական իրավիճակով և այն առաջնարհերթ լուծելիք խնդիրներով, որոնք առաջիկայում ՀՀ կառավարությունն իր ծրագրով կներկայացնի հանրությանը:

«Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք ռեսուրսներ ու միջոցներ հնարավոր չէ գտնել դրա համար, ես պետք է ասեմ, որ վերջին տարիների մեր աշխատանքի արդյունքում միայն սոցիալական ոլորտում հատկացված բյուջեի շրջանակներում մի քանի տասնյակ միլիարդ դրամ ուղղվել է առաջին հերթին խոցելի խմբերի հասցեական սոցիալական ծրագրերի իրականացմանը: Եվ այդ աշխատանքները կրելու են շարունակական բնույթ: Միայն կենսաթոշակի չափի 15 տոկոսով բարձրացումը արժենում է շուրջ 30 մլրդ դրամ, ինչը վերջին երկու տարիներին իրականացվեց: Եվ բնականաբար այս ծախսերն անցել են նաև հաջորդ տարիների բյուջեների ծախսային հատված», ասաց Արտեմ Ասատրյանը:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

Kara

Kara