Լրահոս

Արդյո՞ք Պուտինը համոզել է Թրամփին

 

Քսանյակի գագաթնաժողովը կազմակերպած գերմանական թիմն ակնհայտորեն հիասթափված է, որովհետև համաշարհային նշանակություն ունեցող այս գագաթնաժողովը, իր հարուստ օրակարգով, ակնհայտորեն մնաց Պուտին-Թրամփ հանդիպման ստվերում:

Ի դեպ, շատերի աչքից չի վրիպել այն հանգամանքը, որ ԱՄՆ նախագահն այս հանդիպման մեկնարկին դարձյալ դրսևորեց քաղաքական հախուռն, նույնիսկ ոչ ադեկվատ վարքագիծ, որի ֆոնին երևում էր Պուտինի փորձառու և զուսպ կերպարը: Դա դրսևորվում է անգամ հանդիպման սկիզբը լուսաբանող կարճ տեսանյութում և լուսանկարներում:

Պուտինն ու Թրամփը զրուցել են նախատեսված 30 րոպեից շատ ավելի երկար` երկու ժամ, 15 րոպե, ինչն առնվազն նշանակում է, որ նրանք չեն կենտրոնացել միայն ընթացիկ ու շարունակվող հակասությունների վրա և փորձել են գտնել լուծումներ երկու երկրների հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Օրինակ՝ այն, որ որոշվել է ևս մեկ անգամ զինադադարի ռեժիմ հաստատել Սիրիայի հարավ-արևմուտքում կամ ձևավորել կիբեռհարձակումների հարցով զբաղվող աշխատանքային խումբ` դրա վկայությունն է: Մյուս կողմից` երկու ժամն այնքան էլ մեծ ժամամակ չէ առաջնորդների առաջին, ճանաչողական հանդիպման համար, մանավանդ, երբ երկու երկրների հարաբերությունները ճգնաժամային են, իսկ միայն ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի թվարկումը կարող է ահագին ժամանակ խլել:

Հանդիպումից հետո Լավրովն ու Թիլերսոնը պատմել են դրա որոշ մանրամասների մասին: Եթե նույնն են նրանց ձևակերպումները հանդիպման դրական մթնոլորտի մասին, ապա գոնե մեկ հարցում շեշտադրումների տարբերություններ կան պետքարտուղարի ու ԱԳ նախարարի խոսքերում: Թիլերսոնն ասում է, որ հանդիպման հենց մեկնարկին Թրամփը բարձրացրել է ամերիկյան ընտրություններին ռուսական միջամտության հարցը: Պուտինն, ինչպես միշտ, հերքել է միջամտության փաստը: Լավրովի ասածը սկզբունքորեն այլ բան է նշանակում. ըստ նրա` Թրամփին բավարարել են Պուտինի բացատրությունները:

Եթե Թրամփ-Պուտին հանդիմանը չի քննարկվել Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցների չեղարկման հարցը, ապա կարելի է ենթադրել, որ ռուս-ամերիկյան հարաբերություններում անվստահության պատը մնում է: Բուն հանդիպման փաստը և որոշ պայմանավորվածություններ դրական են, սակայն կոնկրետ արդյունքի մասին կարող ենք խոսել, եթե աշխարհի «թեժ» կետերում գոնե լարվածության լիցքաթափում տեղի ունենա: Թրամփ-Պուտին պայմանավորվածությունների առաջին փորձաքարը սիրիական զինադադարն է, որն ուժի մեջ պետք է մտնի արդեն վաղը: Իհարկե, մի քիչ կասկածելի է, որ Պուտինն ամբողջովին վերահսկում է Ասադի ու նրա հիմնական դաշնակից Իրանի վարքագիծը:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

1in.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing